ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի տարածքում ապրիլի 5-ին ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:

 

«Դեպքը ապրիլի 5-ին է տեղի ունեցել: Նա սկեսրոջ և ևս 3 համագյուղացի կանանց հետ գնացել էր բանջար հավաքելու: Բարեբախտաբար նրանք վնասվածքներ չեն ստացել: Կնոջը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մի ոտքը վիրահատել են և ամեն ինչ կարգին է, բայց մյուսը, ամենայն հավանականությամբ, կանդամահատեն»,- նշեց  գյուղապետը:

Ստեփանյանը նաև հայտնեց, որ կինը 33 տարեկան է, 3 անչափահաս երեխաներ ունի: 

Հարցին, թե արդյո՞ք կանայք չեմ իմացել, որ տարածքն ականապատ է, նա պատասխանեց. «Իհարկե իմացել են, պարզապես մի քանի գյուղացիներ ունենք, ովքեր միշտ հատում են այդ սահմանը: Մեծ դժվարությամբ կնոջը հանեցինք այդ տարածքից, քանի որ տարածքն ամբողջությամբ ականապատ է և արգելված է այնտեղ մուտք գործել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular