Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ucom-ը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom ընկերությունը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները՝ հիմնվելով 2020 թվականի մարտի 31-ին կայացված Պարետի թիվ 27 որոշման հավելված 2-ի աղյուսակ 1-ով սահմանված հեռահաղորդակցութան խմբին դասվող կանոնների վրա։ Արտակարգ դրության իրական ռեժիմով պայմանավորված տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ Պարետի վերը նշված որոշմամբ չարգելված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են սահմանափակումներ։ Հեռահաղորդակցման ծառայություների մատուցումն այս ժամանակահատվածում նույնպես իրականացվում է Պարետի որոշման համապատասխան։ Որոշման տեքստում ասված է, որ հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումը պետք է իրականացնեն առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով, ինչպես նաև՝ անհետաձգերի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Մենք սկզբունքորեն կարևորում ենք մեր բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելը և անում ենք ամեն ինչ, որպեսզի սպասարկումն իրականացվի հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Նոր կորոնավիրուսի ի հայտ գալու պատճառով վերջին երկու շաբաթվա ընթացքում ստիպված ենք եղել սահմանափակել համակցման աշխատանքները, բայց և գիտակցում ենք, որ այսօր կապի հասանելիությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին աշխատել, ինչպես նաև կրթություն ստանալ տանից և այդպիսով աջակցել առողջապահական համակարգին վիրուսի դեմ պայքարում։ Հետևաբար՝ Ucom-ը վերսկսել է անհետաձգելի սպասարկումը՝ տեխնիկական անձնակազմին տրամադրելով հատուկ հանդերձանք, որպեսզի պաշտպանված լինեն թե՛ բաժանորդները, և թե՛ մեր աշխատակիցները։ Բնակարաններ մտնելուց առաջ և հետո արտահագուստն ախտահանվում է, Ucom-ի աշխատակիցները հետևում են Առողջապահության նախարարության և Պարետատան աշխատանքային բոլոր պահանջներին։ Առողջ եղեք, մնացե՛ք տանը, իսկ մենք կապահովենք Ձեր կապն արտաքին աշխարհի հետ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ուրախ եմ, որ այսօր, երբ բազմաթիվ ընկերություններ անհրաժեշտությունից ելնելով չեն գործում, Ucom-ը կարևորում է կապի հասանելիությունը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, իր բաժանորդներին տրամադրում է ամենակարևորը՝ կապը», - նշել է Ucom-ի ֆիքսված ծառայությունների նոր
բաժանորդ Շուշանիկ Պողոսյանը։

«Ճիշտ է՝ վաղուց անցել ենք հեռահար սպասարկման, ինչն իր բարդություններն ունի, բայց այսօր ունենք համապատասխան համազգեստ և անհրաժեշտ գործիքներ, որոնք թույլ են տալիս անվտանգության կանոններին հետևելով իրականացնել բաժանորդների հայտերի սպասարկումը», - ասել է Ucom ընկերության Արաբկիրի բաժանմունքում օպտիկամանրաթելային ցանցի համակցման պատասխանատու Դավիթ Գրիգորյանը։

Հավելենք, որ Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն սպասարկում, աշխատանքն իրականացվում է առցանց։ Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու անհրաժեշտությունից ելնելով՝ Ucom ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի բաժանորդները կարողանան կապի մեջ մնալ արտաքին աշխարհի, մտերիմների և գործընկերների հետ՝ մնալով տանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Акции протеста в Тавуше постепенно расширяютсяМастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями
Самое популярное