ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում նոր կորոնավիրուսից բուժվել են 102 եւ 106 տարեկան պացիենտներ. ԻՌՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորոնավիրուսով վարակված 106-ամյա ծեր տղամարդն ապաքինվել է 14 օր անց: Այդ մասին հայտնել են շաբաթ Կումի բժշկական համալսարանի մամուլի ծառայությունից, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կումում մեկ ուրիշ պացիենտ Ալի Աքբար Շիրին Քալամը, որը 89 տարեկան է, նույնպես հաղթահարել է հիվանդությունը: Նա դուրս է գրվել հիվանդանոցից 20 օր անց:

102-ամյա տարեց կինը եւս դուրս է գրվել հւվանդանոցից Զանջան քաղաքում ապաքինվելուց հետո:

Նշվում է, որ համաձայն աշխարհում գործող կորոնավիրուսով վարակված պացիենտներին բուժելու մոտեցման՝ նրանք կարող են դուրս գրվել ախտորոշման պահից սկսած 14 օր անց եւ լաբորատոր թեստերի երկու բացասական պատասխանից հետո:

Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 55743-ի, մահվան ելքով դեպքերը կազմում են 3452, գրանցված է ապաքինման 19736 դեպք:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկում էր գրանցվել 2019 թվականի դեկտեմբերին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով այն որպես մի քանի օժախներով համավարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել արդեն 196 երկրներում՝ ներառյալ Իրանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular