ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավազակային հարձակում Երևանում. Դանակի սպառնալիքով կապել են 63-ամյա տանտիրուհուն եւ հափշտակել ոսկյա զարդեր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ՝ ապրիլի 3-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22։00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել Բրյուսովի փողոցի սեփական տներից մեկը և դանակի սպառնալիքով կապել տանտիրուհուն՝ 63-ամյա Մ.-ին, բռնություն կիրառել նրա նկատմամբ, ապա հափշտակել ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել տուժածի հարազատի կողմից, և դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Խեդոյանի, քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժի պետ Խեդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար, քննիչ Հարությունյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular