ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է ադրբեջանական կայքի Վահրամ Աղաջանյանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Vesti.az-ը «Վահրամ Աղաջանյան» ստորագրությամբ երկրորդ հրապարակումն է արել (http://www.vesti.az/news/307132), որտեղ պատմվում է, որ առաջին հոդվածից հետո հեղինակի համացանցն անջատվել է, նրա հարեւաններին եւ ծանոթներին սկսել են զանգել ոստիկանությունից, զինկոմիսարիատից, թեեւ «բոլորն էլ գիտեն նրա գնտվելու վայրը»:

Անկապ-շփերթ մի պատմություն, որ Արցախում «լրագրողների մայրերին սպանում են», որ «Երրորդ ուժ պլյուս» թերթը փակվել է «Հայաստանի իշխանությունների եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից», որ ոմն Բոգդանով Արցախում «մասոնական օթյակ է ստեղծում»:

Այդպես էլ չի հասկացվում՝ հայկական մամուլում այդքանը գրելու հնարավորություն չկա՞ր, բոլոր թերթերը, կայքերը Վահրամ Աղաջանյանի առջեւ դռները փակե՞լ են, մնացել է ադրեջանական լրատվամիջոցի հույսի՞ն: Ի՞նչ խնդիր է ուզում լուծել

Մի՞թե ինչ-որ բան ասելու ամենահարմար ամբիոնը vesti.az-ն է, լրատվամիջոց, որտեղ հրապարակում չեն անում նույնիսկ ադրբեջանցի իրենց հարգող լրագրողները, վերլուծաբաններն ու փորձագետները, որի հեղինակների մեծ մասը հեռացել եւ ներկայումս աշխատում է haqqin.az -virtualaz.org-ում:

Տպավորություն է, որ այս երկրորդ հոդվածը հայկական մամուլում Վահրամ Աղաջանյանի տարբեր տարիների հրապարակումներից մի շատ անհաջող «ծաղկաքաղ» է, ադրբեջանական լրատվամիջոցը պարզապես օգտագործում է նրա անունը: Բայց այդ դեպքում ինչու՞ Վահրամ Աղաջանյանը չի բողոքում, չի հերքում, չի բացահայտում կեղծիքը:

Անհասկանալի մի բան է կատարվում մեր աչքի առաջ: Եւ զարմանալի է, թե Վահրամ Աղաջանյանի գործընկերներն ինչու՞ են լռում: Ինչու՞ ...

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular