ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր մնալ ու ձեռք չմեկնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն նոր առիթ ևս մեկ անգամ փաստում է, որ հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը մշտապես կանգնած է պետության ու ժողովրդի կողքին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտիգրուպ կոնցեռնի» հիմնադիրն առաջին անգամ չէ, որ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում իր կողմից ձեռնարկած և իրականացված գործողություններով ապացուցում է երկրի ու ժողովրդի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության և սրտացավ վերաբերմունքի մասին, ինչը թաքցնել կամ չնկատել պարզապես հնարավոր չէ: Այս օրերին, երբ երկիրը կանգնած է հերթական ճգնաժամի շեմին, երբ երկրում թևածում է կորոնավիրուսի տարածման վտանգը, որի պատճառով երկրում հայտարարված է արտակարգ դրություն, Գագիկ Ծառուկյանը, ինչպես միշտ, չի կարող անտարբեր մնալ և ստեղծված իրավիճակին համարժեք գործեր չնախաձեռնել:

Արդեն մի քանի օր է, Ծառուկյանի նախաձեռնությամբ, «Ծառուկյան» հիմնադրամը նոր կորոնավիրուսի տարծման կանխարգելման միջոցառումներ է իրականացնում: 

Հիմնադրամի միջոցներով, ամեն օր, տարբեր թաղամասերում իրականացվում են միջոցառումներ, ախտահանվում են փողոցները, մայթերը, բազմաբնակարան շենքերի բակերն ու հարակից տարածքները: Հատուկ ուշադրություն է դարձվում այն վայրերին, որտեղ երեխաներն ու մեծահասակները մաքուր օդ շնչելու համար անցկացնում են օրվա մի քանի րոպեները: Այդ նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում հասարակական վայրերին, ախտահանվում են եկեղեցիների բակերը, մանկական խաղահրապարակները, այգիների մարզասարքերը:

Նման սրտացավ վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Գագիկ Ծառուկյանը մտահոգ լինելով երկրի, ժողովրդի ու պետության խնդիրներով չի կարող չարձագանքել ու ձեռք չմեկնել, որի կարիքն այդքան ունեն թե՛ հասարակությունը, և թե՛ պետական կառույցները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular