ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում կանխատեսել են, որ 2017 թվականին ՀՆԱ-ի աճը կկազմի 1 տոկոս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը մշակել է 2017 թվականի կանխատեսման ցուցանիշը:

Դրա համաձայն՝ 2017 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 1 տոկոս կամ էլ 61.4 միլիարդ մանաթ (1 դոլարը համարժեք է 1.64 մանաթի): 2018-2020 թվականների համար կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպեր, իսկ 2020 թվականին այն կկազմի 2.4 տոկոս:

Կանխատեսվում է, որ հաջորդ տարի ոչ նավթային սեկտորում ՀՆԱ-ի աճը կկազմի 2.5 տոկոս, իսկ ՀՆԱ-ում մասնավոր սեկտորի մասնաբաժինը՝ 82.8 տոկոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular