ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալային օրենքը պատուհաս՝ ժողովրդավարության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Սուրենյանց

Շահարկումների դեմն առնելու համար՝ միանգամից ասեմ, որ Պարետի բոլոր սահմանափակումների հետ համաձայն եմ ու այնպես չէ, որ առաջնորդվում եմ անպայման ընդդիմանալու գայթակղությամբ։
Բայց հարցեր կան, որոնց չանդրադառնալ չեմ կարող։
Օրինակ՝ տոտալ ինքնամեկուսացման պայմաններում չեն լուծվել մեր հասարակության մեծամասնության ամենատարրական սոցիալական հարցերը․ կառավարության քայլերը, մեղմ ասած, կիսատ-պռատ են ու մեծ հաշվով՝ ժողովուրդը մենակ է մնում իր դարդ ու ցավի ու համաճարակի հետ։
Սակայն ամենավիճահարույցը՝ հեռախոսակապերի հետ կապված աղմկահարույց օրինագիծն է, որն արդեն ոչ այնքան ասոցացվում է համաճարակի դեմ պայքարի, որքան՝ իշխանության զոռբայության, ավտորիտար գայթակղությունների հետ։
Նիկոլ Փաշինյանի բացատրությունից հասկացա, որ իշխանությունը քաղաքացիներին սկսել է չվստահել ու անկեղծ ասեմ՝ այս զգացողությունը գնալով փոխադարձ է դառնում։ Տիգրան Ավինյանի ելույթից ընդհանրապես բան չհասկացա։ Եթե վարակակիրների հետ շփված մարդկանց շրջանակը ճշտելու խնդիր ունեք, ոչ թե չեկիստական սահմանափակումների գնացեք՝ տեր դառնալով բոլորի անձնական ինֆորմացիային, այլ՝ հենց վարակակիրների անունները հրապարակեք, ու բոլորը՝ առանց ավելորդ համակարգերի ներդրման, կարող են մի քանի վարկյանում իմանալ՝ նրանց հետ շփվե՞լ են, թե՞ ոչ։
Կամ՝ ուզո՞ւմ եք կանխել համաճարակի զարգացումը, զանգվածային թեստավորում արեք։
Թե՞ էլի հպարտ քաղաքացին դարձավ «Պողոս», ու մեր կառավարությունն էդքան չի վստահում իր հենարանին։
Իսկ գուցե խնդիրն այլ է ու հանգում է ոչ միայն ու ոչ այնքան համաճարակի, որքան՝ նրա հարուցած քաղաքական, սոցիալական հետևանքների դեմ պայքարին։
Ոչ ոք ինձ չկարողացավ համոզել, որ սկանդալային օրենքը նպաստելու է համաճարակի դեմ պայքարին, փոխարենը՝ ես լեգիտիմ կասկած ունեմ, որ համաճարակի հաղթահարումից հետո ներդրվող դրակաոնյան համակարգը պատուհաս է դառնալու մեր ժողովրդավարության համար։
Բայց ոչ մի օրենք դեռևս զսպաշապիկ չի դարձել որևէ իշխանության համար, երբ նա հեռացել է ռացիոնալության դաշտից։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular