ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը կընտրվի երկրորդ փուլով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 1–ին կայացած ճեպազրույցի ընթացքում Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց, որր Ացախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։

 

«Թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկած ձայների 50%+1 թիվը։ Պետք է անցկացվեն ընտրությունների երկրորդ փուլի աշխատանքներ։ Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14–ին»,– ասաց Արզումանյանը։

Արցախի նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԿԸՀ նախագահը ներկայացրեց թեկնածուների ստացած ձայներն՝ ըստ թվերի և տոկոսների։

Քրիստին Բալայանը– 202 ձայն կամ 0,3%

Վիտալի Բալասանյանը- 10755 ձայն կամ 14,7%

Սերգեյ Ամիրյանը- 106 ձայն կամ 0,2%

Դավիթ Բաբայանը- 587 ձայն կամ 0,8%

Բելա Լալայանը- 162 ձայն կամ 0,2%

Արայիկ Հարությունյանը- 36076 ձայն կամ 49,26

Հայկ Խանումյանը- 962 ձայն կամ 1,3%

Դավիթ Իշխանյանը- 1873 ձայն կամ 2,56%

Վահան Բադասյանը- 743 ձայն կամ 1%

Մասիս Մայիլյանը- 19360 ձայն կամ  26,4%

Աշոտ Ղուլյանը- 1683 ձայն կամ 2,3%

Ռուսլան Իսրայելյանը- 368 ձայն կամ 0,5%

Աշոտ Դադայանը- 198 ձայն կամ 0,3%

Մելսիկ Պողոսյանը- 141 ձայն կամ 0,2%

Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 3,5%–ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular