ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա ձեր իմացած գողությունը չէ, գողությունը գողանալ բառը չէ․ ԱԺ նախագահը՝ «պրիմիտիվ գողության» մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զարմացած է «պրիմիտիվ գողության» մասին վարչապետի հայտարարությունից հանրության շրջանում առաջացած արձագանքներից։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գ․Սահակյանն ասաց, որ կառավարությունն ունի գործառույթներ, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որոնք էլ վարչապետը անվանել է գողություն։

«Դա ձեր իմացած գողությունը չէ։ Գողությունը գողանալ բառը չէ։ Գողությունից խոսում են նրանք, ովքեր ժամանակին իշխանության մաս են կազմել», - ընդգծեց Գ․ Սահակյանը։

Անդրադառնալով «ատկատներին ու թալանին»՝ ԱԺ նախագահը նշեց, որ «ատկատները» բացահայտելու համար կան համապատասխան մարմիններ։

«Այսօր խորհրդարանում բոլորը խոսում են իրենց ասած ատկատների, կաշառակերության, ու ամեն ինչը ոչնչացնելու մասին: Որևէ նորմալ մարդ չի խոսում դրա մասին։ Խոսում են նրանք, ովքեր ժամանակին մեզ հետ միասին եղել են իշխանության մեջ, և հիմա ես նստած մտածում եմ՝ ես ո՞նց չեմ տեսել։ Այդքան բաները, որ սրանք խոսում են, որտեղի՞ց են խոսում: Մնացածն էլ դուք կռահեք», - ասաց Գալուստ Սահակյանը։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի հայտարարությանը, որ բոլոր նրանք, ովքեր ունեն լավ ջիղ ու գաղափարներ բիզնես ստեծելու համար՝ կառավարությունը կանգնած է նրանց կողքին, ԱԺ նախագահը նշեց․ «Ցանկացած հայ քաղաքացու մտքով միշտ անցնում է իր յուրօրինակ բիզնեսն ունենալ, մինչդեռ մի մասին հաջողվում է, մյուսներին՝ ոչ»։

«Դուք ասում եք՝ պաշտոնյաների մեծ մասը բիզնես ունի, որովհետև մեծամասմաբ նրանց հետ եք առնչվում, բայց ես գիտեմ, որ հազարից ավելի բիզնեսմեններ ունենք, որոնք պաշտոնյա չեն, բայց նորմալ բիզնես են անում», - նշեց Գ.Սահակյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular