ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են ու ինչ ճանապարհ են անցել նորանշանակ նախարարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահի հրամանագրով Սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը՝ փոխարինելով Գաբրիել Ղազարյանին:

Հրաչյա Ռոստոմյանը ծնվել է 1981թ. Երևանում: Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ ատամնաբույժ-թերապևտի և կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդ մասնագիտացումներով:Սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ:

Աշխատել է մանկական ստամոտոլոգիական կլինիկայում, դասախոսել Երևանի պետական բժշկական համալսարանում: 2008-2009թթ. եղել է Կենտրոն համայնքի ավագանու անդամ: 2012թ. նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Նախագահի հրամանագրով Լևոն Ալթունյանը նշանակվել է Առողջապահության նախարար, փոխարինելով Արմեն Մուրադյանին:

Լևոն Ալթունյանը ծնվել է 1958թ.: Նա աշխատել է Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում և ապա Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում աշխատել է որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Եղել է «Արգո» ՍՊԸ-ի տնօրենը: 1999թ.-ից մինչև այսօր աշխատում է որպես «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն:

ՀՀ կառավարությունը կարծես թե համալրվում է պրոֆեսիոնալ կադրերով՝ ԱՆ նորանշանակ նախարարը բավականին պրոֆեսիոնալ է իր ոլորտում, երկար տարիներ աշխատել է առողջապահության ոլորտում:


Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին փոխարինել է Արմեն Ամիրյանը:

Արմեն Ամիրյանը ծնվել է 1967թ.: Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Աշխատել է Հայստանի պետական հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար: Հեղինակել է մի շարք հաղորդումներ:

Ստեղծել է «Արմենկոբ» հեռուստաընկերությունը: 1997-2015թթ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը: 2010թ. եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար: Ղեկավարել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը: Մինչև մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելը եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

Սուրեն Կարայանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար՝ փոխարինելով ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին:

Սուրեն Կարայանը ծնվել է 1973թ.: Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ուսումը շարունակել և ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: Աշխատել է Ֆինասների և Էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա նույն վարչության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ, հետագայում՝ պետ: Աշխատանքային գործունեությունը շարունակել է նույն նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալի, ապա՝ վարչության պետի պաշտոնում:

2006թ. նշանակվել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ: 2015թ. նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ: Եղել է գերմանահայկական հիմնադրամի վերահսկիչ խորհրդի անդամ, ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular