ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացվում է վարակված անձանց մեկուսացում տարբեր հյուրանոցներում եւ հիվանդանոցներում։ Նախկինում մեր արած հայտարարության մեջ արդեն նշվել է, որ նմանատիպ հիմնարկներն, ըստ էության, հանդիսանում են ազատազրկման վայրեր: Սա նշանակում է, որ այդ վայրերում անձանց պահելու մասով անհրաժեշտ է սահմանել առնվազն դատախազական հսկողություն: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացվում է վարակված անձանց մեկուսացում տարբեր հյուրանոցներում եւ հիվանդանոցներում:

Նախկինում մեր արած հայտարարության մեջ արդեն նշվել է, որ նմանատիպ հիմնարկներն, ըստ էության, հանդիսանում են ազատազրկման վայրեր: Սա նշանակում է, որ այդ վայրերում անձանց պահելու մասով անհրաժեշտ է սահմանել առնվազն դատախազական հսկողություն:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի այդ դիտարկումն անտեսվել է թե՛ պարետատան, թե՛ դատախազության կողմից:

Գտնում ենք, որ փաստացի ազատազրկված (մեկուսացված) անձանց իրավունքների անհարկի սահմանափակումներից եւ խախտումներից խուսափելու համար անհրաժեշտ է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը՝ համապատասխան հսկողություն իրականացնելու եղանակով:

Մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում ստուգել նշված ազատազրկման վայրերում անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, ժամանակին ազատ արձակման եւ բողոքարկման իրավունքի ապահովումը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular