ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անորոշ վիճակի մեջ ենք». Բագրատաշենի անցակետից հայկական բեռնատարները հետ են ուղարկում Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բագրատաշենի անցակետից հայկական բեռնատարները հետ են ուղարկում Հայաստան: Այս մասին իր ֆեյբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ կից գրառում կատարել.

«Նմանատիպ իրավիճակներից խուսափելու, դեպի Հայաստան անխափան բեռներ ներկրելու և բազմաթիվ այլ խնդիրներ չեզոքացնելու նպատակով դեռևս ուրբաթ օրը հատուկ ուղերձով դիմել էի ԵԱՏՀ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդին և անդամ երկրների խորհրդարանականներին` Կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարի քայլեր ձեռնարկելու և նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար։

Ահա տեսեք այսօրվա անորոշ իրավիճակը Հայաստանի և Վրաստանի սահմանում»,- գրել  է նա։

Տեսանյութում վարորդներից մեկն ասում է, որ բեռնատարները հետ են ուղարկում, քանի որ Ռուսաստանը արգելում է մեքենաների մուտքը. «Այսպես անորոշ վիճակի մեջ ենք, չենք հասկանում` ինչ կարելի նախաձեռնել այս պահից: Չենք հասկանում` ինչ է կատարվում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular