ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում փակվել են 12 հեռուստաընկերություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել երկրում արտակարգ դրության պայմաններում դադարեցնել 12 հեռուստաընկերության եթեր հեռարձակումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Խորհրդի որոշմամբ փակված հեռուստաընկերությունների շարքում են ընդդիմադիր և քրդական Hayatın Sesi, TV 10, Van TV, Jiyan TV, Azadi TV, Zarog TV ընկերությունները:
Թուրքիայում երեք ամսով արտակարգ դրություն էր հայտարարվել երկրում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular