Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կորոնավիրուսի ամենամեծ թվով դեպքեր են գրանցվել Երեւանում, Արմավիրում, Արարատում եւ Կոտայքում. նախարար

Կորոնավիրուսի ամենամեծ թվով դեպքեր են գրանցվել Երեւանում, Արմավիրում, Արարատում եւ Կոտայքում: Սյունիքում, Շիրակում եւ Լոռիում գրանցվել են վարակման եզակի դեպքեր, Վայոց ձորում եւ Գեղարքունիքում, վերջին տեղեկություններով, գրանցված դեպքեր չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ոչ հեռու ապագայում նախատեսվում է կազմել Հայաստանի ինտերակտիվ քարտեզ, որտեղ նշվելու է, թե որ մարզերում են գրանցվել կորոնավիրուսի դեպքեր:

Նախարարն ասաց, որ որոշ մարզերում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է, իսկ որոշներում, օրինակ, Կոտայքում վիրուսի տարածումը շարունակվում է:

Ինչ վերաբերում է Գյումրիին, այնտեղ, նախարարի խոսքով, գրանցվել է կորոնավիրուսի ընդամենը մի քանի դեպք, սակայն Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այսօր բուժում են ոչ միայն տեղի պացիենտներին, այլեւ այլ քաղաքների՝ հիմնականում նրանց, ում մոտ ծանր ախտանիշներ չկան:

website by Sargssyan