Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նորածնին ծանր վիճակում Մառնեուլիից Թբիլիսի են տեղափոխել

Մառնեուլիից Թբիլիսի է տեղափոխվել 2-շաբաթական նորածինը, նա ծանր վիճակում է եւ միացված է արհեստական շնչառության ապարատին, լրագրողներին ասել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկայի բժիշկ Լալի Թուրձելաձեն, փոխանցում է «Sputnik- Գրուզիան»:

Նորածնի մոտ սուր շնչառական դիսթրես համախտանիշ է. սա կյանքին սպառնացող թոքերի բորբոքային վնասվածք է: Նորածնին արդեն կատարել են կորոնավիրուսի ախտորոշման թեստ, արդյունքները հայտնի կլինեն երեկոյան:

«Պացիենտը ծանր վիճակում է, բայց ոչ անհուսալի: Նրա մոտ սուր շնչառական դիսթրես համախտանիշ է, կատարվում է սովորական վերակենդանացում, ինչպես նախատեսված է նորածինների շրջանում ուղեցույցով: Շնչառական դիսթրես համախտանիշը ավելի ծանր է, քան թոքաբորբը: Մենք ամեն կերպ փորձում ենք երեխային այդ վիճակից դուրս բերել: Ամեն ինչ արվում է ըստ ուղեցույցի, պատասխանի ենք սպասում»,- հայտարարել է Թուրձելաձեն:

Վրաստանում մարտի 25-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի 73 դեպք: 10 մարդ առողջացել է: Կարանտինի ռեժիմիում է շարունակում մնալ 4055 մարդ, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 252:

website by Sargssyan