ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում կտրվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

 

«Նախագիծը, հավանության արժանանալու դեպքում, հնարավորություն կտա հիմանդրամաի շահառուներ համարել նաև այն զինծառայողներին, որոնք կյանքին և առողջությանը հասցված վնասը ստացել են ոչ միայն առաջնագծում հատուկ գործողություն կատարելու կամ մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև, երբ այդ վնասը պատճառվել է այլ վայրում` կլինի զորամասում, թե թիկունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում»,- նշել էր Բալայանը:

Օրենքի փոփոխությամբ՝ հիմնադրամի շահառուների թիվը կավելանա 9-ով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular