ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի Յունան նահանգում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնում է «Новое время»-ն:

 

Տղամարդը, ում տարիքը չի նշվում, ավտոբուսով Յունան նահանգից ուղևորվում էր Շադոնդ նահանգ՝ աշխատանքի։ Նրա հանկարծակի մահից հետո բժիշկներն արագ ախտորոշել են հիվանդությունը: Պարզվել է, որ տղամարդը վարակված է եղել հանտավիրուսով: Ավտոբուսի մյուս 32 ուղևորները տեղափոխվել են կարանտին:

Օրթոհանտավիրուսները կամ հանտավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք տարածվում են հիմնականում կրծողների կողմից և կարող են դրսևորվել բազմաբնույթ կլինիկական ախտանիշներով։ Վիրուսն ինքնին այնքան էլ ուսումնասիրված չէ և դրա դեմ չկա պատվաստանյութ:

«Վախերը չափազանցված են,- նշում է Independent-ի թղթակից Էնդրյու Գրիֆինը,- Հանտավիրուսը չի կարող համեմատվել կորոնավիրուսի հետ վտանգավորության աստիճանով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular