Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուլեր, այսօր շատ խնդիրներ կծագեն․ մարտի 25-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Ոչինչ հեշտ չի տրվում: Ձեր համառությունն այսօր ձեր օգտին չէ: Ոչ մի կերպ չեք հրաժարվում այն գործերից, որոնք դատապարտված են անհաջողության՝ անիմաստ վատնելով ձեր ժամանակն ու նյարդերը: Երբեմն էլ վիճում եք այն մարդկանց հետ, ովքեր ամեն կերպ փորձում են հետ պահել ձեզ սխալներից: Սիրահարված զույգերին բարդ օր է սպասվում: Շատերը կդժվարանան կողմնորոշվել իրենց զգացմունքների մեջ: Այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն, իրենց երկրորդ կեսին հաճախ անհիմն պահանջներ կներկայացնեն: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելու համար օրը բարեհաջող չէ:

Ցուլ: Այսօր շատ խնդիրներ կծագեն: Դրանք լուծելու հարցում, անկասկած, աջակցության կարիք կզգաք: Ձեզ կհաջողվի իրավիճակը դեպի լավը փոխել, եթե առաջնորդվեք միմիայն ողջախոհությամբ և մի կողմ դնեք հույզերը, որոնք այսօր առավել հակասական են: Հոգեկան հավասարակշռությունը կօգնի վերականգնել մանրուքների հանդեպ ուշադրություն պահանջող զբաղմունքները: Փորձեք զբաղվել ձեռագործությամբ, արհեստի որևէ տեսակ ընտրեք, վերանորոգեք կենցաղային տեխնիկա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հաճելի հանդիպում, որի մասին երկար էիք երազել: 

Երկվորյակ: Այսօր ամենքին կթվա, թե խնդիրներ ունեք և կշտապեն խորհուրդներ տալ այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակը ձեզ լիովին գոհացնում է: Տեսնում եք այն առավելությունները, որոնք մյուսները չեն նկատում: Հենց այս պատճառով էլ այսօր փորձեք ինքնուրույն գործել, ժամանակ մի վատնեք բացատրությունների վրա, դրանք, միևնույն է, ճիշտ չեն ընկալվի: Բարեհաջող օր է խոշոր գնումներ կատարելու համար: Ֆինանսական հարցերում կարող եք ապավինել ներքին ձայնին: Եթե մտադրված եք փոխել աշխատանքը, ապա այսօր հրաշալի օր է ընկերների հետ այդ հարցը քննարկելու համար: Հնարավոր են անսպասելի, բայց և շատ գայթակղիչ առաջարկներ:

Խեցգետին: Օրվա մեծ մասը կանցնի այլոց թույլ տված սխալներն ուղղելով: Հույս չունենաք, թե ձեզ երախտապարտ կլինեն, շատերն անգամ չեն էլ նկատի՝ իրավիճակը հարթելու ձեր բոլոր ջանքերը: Լավ տրամադրություն պահպանելու համար գովաբանեք ու փայփայեք ինքներդ ձեզ: Բարեհաջող օր է ուղևորությունների համար, այդ թվում՝ չնախատեսված: Այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի: Կարող եք զբաղվել յոգայով, պիլատեսով: Պարերը կառույգացնեն, իսկ ուժային մարզումները ցանկալի է հետաձգել:  

Առյուծ: Խնդիրները սպասվածից ավելի շատ կլինեն: Բարեբախտաբար, դրանք լուրջ չեն, և շատ ժամանակ չի պահանջվի լուծումներ գտնելու համար: Այսօր ձեզ կհաջողվի աջակիցներ ձեռք բերել և նրանց հետ համատեղ կյանքի կոչել համարձակ ու եկամտաբեր ծրագրեր: Նպատակահարմար օր է բիզնես նախագծերի քննարկման համար, ի դեպ՝ ցանկալի է դա անել ոչ պաշտոնական միջավայրում: Այսօր նոր ինֆորմացիան առավել դանդաղ կյուրացնեք, հետևաբար օրը հարմար չէ ուսման համար: Փոխարենը արագ ձեռք կբերեք օգտակար հմտություններ: Հրաշալի մարզավիճակում եք, առողջության հետ խնդիրներ չեն լինի:

Կույս: Օրվա ընթացքում բազմաթիվ հարցեր ու դժվարություններ կծագեն, որոնք կխոչընդոտեն ժամանակին իրագործել ծրագրված գործերը: Բայց և այնպես, դուք հնարամիտ կգտնվեք, կշարունակեք փնտրել օրիգինալ և արդյունավետ լուծումներ: Եվ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ու թեև այսօր ունեցած ձեռքբերումներն այնքան էլ նշանակալի չեն լինի, այնուամենայնիվ, կգրավեն այն մարդու ուշադրությունը, ում համակրանքին արժանանալու ցանկություն միշտ եք ունեցել: Կարող եք որոշ գնումներ կատարել, այդ թվում՝ չնախատեսված: Փորձեք ընտրել միայն այն իրերը, որոնք իրոք դուր են գալիս: Գնումների հարցում բազմաթիվ առաջարկություններն ու խորհուրդները ձեզ չեն օգնի:  

Կշեռք: Թեև օրը չի առանձնանա նշանակալի իրադարձություններով, փոխարենը կնկատվի բարենպաստ զգացմունքային դաշտ, այնպես որ, դժգոհելու կարիք չեք ունենա: Մտերիմների հետ շփումը կուրախացնի: Կհաջողվի լեզու գտնել անգամ նրանց հետ, ում հետ վերջերս վիճաբանություն եք ունեցել: Այն կշեռքները, ովքեր օրը կնվիրեն սիրելիի հետ շփմանը, մի շարք հաճելի տպավորություններ կստանան: Իսկ նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, սպասվում են հետաքրքիր հանդիպումներ և նոր ծանոթություններ շատ ռոմանտիկ միջավայրում:

 

Կարիճ: Աստղերն այսօր բավականին անսովոր օր են կանխագուշակում: Ինքներդ էլ ամեն բան անում եք, որ այն հենց այդպիսին լինի: Օրինակ՝ խախտում եք ընդունված նորմերը, օրենքներն ու ավանդույթները: Ձեր քայլերը շրջապատի մարդկանց զարմանալի կթվան: Փորձերի մեջ համարձակ եք: Որքան շատ վստահեք ձեր ներքի ձայնին, այնքան շատ հաջողություններ կունենաք: Չարժե կարևոր որոշումներ կայացնել, հատկապես եթե խոսքը անձնական հարաբերությունների մասին է: Այսօր կդժվարանաք օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը: Գրի առեք յուրաքանչյուր մտահղացում, որպեսզի ավելի ուշ անդրադառնաք դրանց:  

Աղեղնավոր: Հանգիստ օր է սպասվում: Կարող եք ավարտին հասցնել բոլոր այն գործերը, որոնք ժամանակին, ինչ-ինչ պատճառներով կիսատ եք թողել: Այսօր ձեր աչքից չեն վրիպի ոչ միայն սեփական, այլև շրջապատի մարդկանց սխալներն ու վրիպումները: Նկատողություններ անելիս կլինեք առավել նրբանկատ, կխուսափեք կոշտ քննադատությունից: Տարաձայնություններ չեն լինի, իսկ փոքր անախորժությունները կհարթվեն հումորի զգացման շնորհիվ: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի շուրջ լրջորեն խորհելու համար: Ձեր գլխում փայլուն գաղափարներ են ծնվում: Երեկոն նվիրեք ընկերների հետ շփմանը, այդպիսով ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև արժեքավոր տեղեկություններ կստանաք:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Այս ժամանակահատվածում փորձեք լիցքաթափվել: Կարող եք զբաղվել ընթացիկ գործերով: Ամեն բան կախված է ձեր տրամադրությունից: Իսկ կեսօրից հետո կարող են խնդիրներ ծագել, հիմնականում ընտանեկան և կենցաղային բնույթի: Ու թեև ձեզնից անհապաղ լուծումներ են ակնկալում, այնուամենայնիվ, շտապել չարժե: Գումարային հարցերում զգուշավոր եղեք: Այսօր անիմաստ ծախսեր անելու, ոչ պիտանի իրեր ձեռք բերելու հավանականությունը մեծ է: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց: Ուղևորություններն ու զվարճանքները կարող են սպասվածից ավելի թանկ արժենալ:  

Ջրհոս: Օրն անհաջող սկիզբ կունենա, սակայն ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, և չնչին խնդիրների շուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Թեև հարազատների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չէ, այնուամենայնիվ, նրանց հետ շփումն օգտակար կլինի: Կստանաք խորհուրդներ, կարևոր տեղեկություններ, նաև՝ լուրջ աջակցություն: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, թեև դրանք ավարտին հասցնելու համար շատ ժամանակ ու համբերություն կպահանջվի: Հնարավոր են մանր ծախսեր, որոնք ձեր բյուջեին էական վնաս չեն հասցնի

Ձկներ: Աշխատեք որքան հնարավոր է շատ բան հասցնել օրվա առաջին կեսին, քանզի հենց այս ժամանակահատվածն է առավել նպատակահարմար գործելու համար: Ընթացքում նոր ծրագրերի հանդեպ հետաքրքրությունը կնվազի, կփորձեք հետաձգել դրանք՝ հստակ գիտակցելով, որ այդպես վարվել չարժե: Հենց այդ պատճառով էլ շատ խնդիրներ կմնան չլուծված: Հրաշալի օր է սիրային ժամադրությունների համար: Այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել ձեր հանդեպ քննադատաբար տրամադրված անձանց վրա: Սիրելիների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Բոլոր վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում:

 

Առավել՝ այստեղ

Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում
Ամենադիտված