ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական բարձր պատասխանատվությունից ելնելով «Բարի Սամարացի» ընկերությունն արտակարգ քայլեր է ձեռնարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ-ում արտակարգ իրավիճակ հայտարարելու պահից սկսած «Բարի Սամարացի» ընկերությունն աշխատում է գերլարված աշխատանքյին ռեժիմով և ամենաբարձր մակարդակով, ամենօրյա ռեժիմով իրականացնում է ինչպես ընկերությունում աշխատողների սանիտարահիգիենիկ անթերի պայմանների ապահովման, այնպես էլ անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները: Բացի այդ, լաբորատոր մեքենաներն, ամեն առավոտյան ժամը 7-ից 8-ը, արտադրամասում բժիշկների հետ ընդունում են ընկերության աշխատողներին, ջերմաչափում են և ստուգում են նրանց առողջական վիճակը: Աշխատակիցներն ադրամաս են տեղափոխվում ընկերության ախտահանված մեքենաներով, իսկ ընկերության լաբորատոր մեքենաներն օրվա ընթացքում շրջում են բոլոր ֆիրմային խանութներում և ախտահանում են օգտագործվող ողջ գույքն ու ստուգում են վաճառողների առողջական վիճակը: Երկրում կորոնավիրուսի տարածման դեմ տարվող համապետական միջոցառումների շրջանակներում, ընկերությունն անվճար բժշկական դիմակներ և ալկոգելեր է բաժանում, բացի այդ, որոշում է կայացվել մսամթերքի ողջ տեսականին վաճառել զեղչված գներով: Ընկերության տնօրինությունը վստահեցնում է, որ «Բարի Սամարացի» ընկերության կողմից արտադրվող ողջ մսամթերքն անվտանգ է, քանի որ այն մինչ խանութներ առաքելը լաբորատոր ստուգում է անցնում, էկոլոգիապես մաքուր է և անվտանգ: Այսպիով, կրկին անգամ ընդգծենք, որ «Բարի Սամարացի» ընկերությունը ցուցաբերելով բարձր սոցիալական պատասխանատվություն , ամեն քայլ ձեռնարկել է թե՛ աշխատակիցների անվտանգությունը ապահովելու և թե՛ սպառողներին ավելի մանչելի գնով մսամթերք առաջարկելու համար: Սա ևս մեկ անգամ խոսում է ընկերության տնօրինության և ողջ կոլեկտիվի կողմից հասարակության հանդեպ որդեգրած բարձր պատասխանատվության և իր սպառողի մասին հոգ տանելու սկզբունքի մասին, որն առաջին իսկ օրից եղել և շարունակում է մնալ հասարակության կողքին լինելու, բարի գործերով առանձնանալու և սպառողի հանդեպ «Բարի Սամարացի» ընկերության կողմից որդեգրած գործելաոճի գրավականը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular