ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի մարդ էլ հիվանդ լինի այստեղ, բոլորը վարակվելու են, դիմակ կրելն անիմաստ է. Էդմոն Մարուքյանը՝ լրագրողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես ձեռքերս սպիրտային միջոցներով անդադար լվանում եմ, կարծում եմ դիմակով պաշտպանվելն անարդյունավետ է։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը վիրուսի դեմ պայքարի կանխարգելման մասին հայտարարությամբ հանդես եկավ, բայց չի պահպանում տարրական կանոնները։

«Կարդացել եմ բազմաթիվ նյութեր, կարծում եմ եթե մի մարդ էլ հիվանդ լինի այստեղ, ապա բոլորը վարակվելու են, այսինքն դիմակ կրելն անիմաստ է։ Ցուցումը հետեւյալն է՝ մի հավաքվեք, իրարից դիստանցիա պահեք, հիգիենայի միջոցները կիրառեք, բայց երբ դու առաջին ցուցումը խախտում ես՝ հավաքվելու, մնացած ցուցումներն անիմաստ են դառնում։ Հետեւաբար, քանի որ մենք հավաքված ենք, անիմաստ է դիմակներով ման գալ այստեղ, անարդյունավետ է»,–ասաց Մարուքյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular