Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկած չկա, որ իշխանությունները իրենց հերթական քաղաքական դիակը քարշ կտան Տավուշի մարզ` քվեներ կորզելու. Վարուժան Բաբաջանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյուղերից մեկում երեխաները դասադուլ են հայտարարել և պահանջում են գոնե նորմալ պայմաններ ապահովել իրենց դպրոցի համար... Սա ուղղակի նշանակում է թքել համակարգի երեսին` վերևից ներքև, համակարգ, որը տարաբնույթ կրթական ծրագրերի, աղվերաններում ու ծաղկաձորներում միլիարդանոց սեմինարների ֆոնին չի կարողանում քիչ թե շատ տանելի պայմաններ ապահովել իր ապագա քաղաքացիների համար...

ԱԺ անցած ընտրություններին իմ` որպես ԱԺ պատգամավորության թեկնածուի, նախընտրական ծրագիրը հենված էր գյուղերը և հեռավոր համայնքներում կրթական համակարգը փրկելու առանցքային դրույթների վրա, որտեղ այս խնդրի լուծումը առաջարկված էր բավականին համակարգված կերպով: Ես չընտրվեցի` զրկվելով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից, իսկ իշխանության և իր արբանյակների շահերից չէր բխում` ուսումնասիրել և քիչ թե շատ արդյունավետ ծախսել պետական միջոցները:

Քանի որ գրեթե կասկած չկա, որ իշխանությունները իրենց հերթական քաղաքական դիակը քարշ կտան Տավուշի մարզ` փորձելով կորզել իրենց համար ցանկալի արդյունք` հիշեցնում եմ այդպես էլ չարված քայլերը, առանց որի գյուղերում ընտրություններին կմասնակցեն բացառապես մեռելները, քանի որ ողջերը արդեն լքած կլինեն...

Ամեն դեպքում պրովինցիալ քաղաքական մարտերում ինձ համար այս կետերը եղել և մնում են ամենակարևորն ու ամենաթիրախայինը... Իսկ բարեփոխումների անվան տակ դաշտը հերթական անգամ վերաձևող Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը թող խորհեն այս մասին, եթե, իհարկե, նրանց հիմնական խնդիրը մարզերում հերթական լռության մաեստրոյին պառլամենտ քարշ տալը չէ...

Իսկ ինչ էր առաջարկվում սահմանապահ համայնքները փրկելու համար.

Ի տարբերություն քաղաքների և խոշոր համայնքների՝ սահմանամերձ գյուղերը չունեն խոշոր մուտքեր գույքահարկից, հողի հարկից և համայնքային շենք-շինությունների և տարածքների վարձակալությունից, հետևաբար համայնքային բյուջեները հազիվ կարողանում են քարշ տալ համայնքապատկան ծառայությունների խղճուկ գոյությունը: Եվ եթե մենք չկարողանանք գյուղերում դրամի ներհոսքի նոր ուղիներ գտնել՝ մի քանի տարվա ընթացքում ականատես կլինենք ամայացած, լքված գյուղերի, մեռյալ տնտեսությամբ հսկայական ծերանոցների: Խնդիրը լուծելու համար պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք գյուղական տնտեսությունների վրա պետք է ունենան կայծակնային էֆեկտի ազդեցություն.

ա/ Դոտացիաների կամ պետական լրավճարների գոտիականացում:Բոլորիս հայտնի է, որ ՀՀ ամբողջ տարածքում պետական լրավճարները համայնքներին տրամադրվում են միասնական գործակցով, սակայն այս պարագայում անտեսվում է, որ քաղաքային համայնքները, հատկապես մայրաքաղաքի վարչական շրջանները, գույքահարկից, հողի հարկից, վարձակալության տրված տարածքներից և այլ աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ունեն զգալի եկամուտներ, որից զրկված են գյուղական բնակավայրերը: Այս պարագայում պարզ է, որ փոքր համայնքների բյուջեների վրա ընկնում է ահռելի ֆինանսական բեռ, որի հետևանքով շատ հաճախ համայնքները ստիպված են լուծարելու նախակրթարանները, գրադարանները և կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներ, որի հետևանքով լրջորեն մեծանում է գյուղը լքողների թիվը: Պետական լրավճարների գոտիականացումը հնարավորություն կտա համայնքներին տրամադրվող միջոցները բաշխել առավել արդարացի՝ ֆինանասական աջակցության առավել բարձր գործակից սահմանելով սահմանամերձ գյուղերին, փոքր բնակչություն ունեցող համայնքներին, մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա գտնվող համայնքներին և այլն, ինչն իր հերթին հնարավորություն կտա վերոհիշյալ համայնքներին ունենալ ֆինանսական միջոցներ՝ ապահովելու համար համայնքային ենթակառուցվածքների գոնե նվազագույն չափով կենսագործունեությունը…


բ/ ՞Կտրոնային՞ հարկահավաքության ներմուծում, երբ գյուղացին իր հիմնական զբաղմունքից զատ որևէ ծառայություն մատուցելիս, ասենք սեփական ավտոմեքենայով տաքսի վարելիս, իր նախընտրած ժամանակահատվածի համար ցանկացած բանկում վճարի որոշակի գումար՝ ազատվելով պետ. ռեգիստրում գրանցվելու և այլ ծախսերից և թղթարարական վարչարարությունից

գ/ Պետությունը պետք է շարունակի գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի տոկոսների մի մասի սուբսիդավորման քաղաքականությունը առավել արդյունավետ ձևով, այս դեպքում հանդես գալով ոչ թե սոսկ սուբսիդավորողի, այլ ներդրողի դերում: Որպես ներդրող՝ պետությունը կստանա իր շահաբաժինը կամ կկորցնի տնտեսվարողի հետ հավասարաչափ. պետական երաշխիքի բացակայության պյմաններում գյուղացիները խուսափում են օգտվել գյուղատնտեսական վարկերից ոչ միայն բարձր տոկոսադրույքների պատճառով, այլ բերքատվության պակասի և հնարավոր այլ վնասների դեպքում գյուղացին ընկնում է խոշոր պարտքի տակ՝ բանկերի դեմ մնալով միայնակ…

դ/ Դպրոցների համասեռ ֆինանսավորման վերանայում և կրթության ֆինանսավորման գոտիականացում` դոտացիաների ու սուբսիդիաների գոտիականացման սկզբունքով...

Սա հնարավորություն կտար արտամայրաքաղաքային դպրոցներին` խուսափել այդպիսի նախնադարյան պայմաններից, արդյունքում` երեխաների հուսահատ բողոքի գործողություններից...

Այս քայլերը օր առաջ պետք է արվեն, այլապես գյուղերի մեծ մասը կդառնան պարզապես դատարկ աշխարհագրական տարածություններ…:

Վարուժան Բաբաջանյան

«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի «Արմատ» ժողովրդական զբոսանք հայերի պատմության և ժառանգության ամսի շրջանակում Մի քանի օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվելՈղբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին վիրավոր է Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը կտեղափոխեն ուղղաթիռով․«Հրապարակ» 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ» «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ ՔիրբիԻնչո՞ւ է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր երկու երկրների համար. FirstpostՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ ԹաթոյանԵրևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Ամենադիտված