Վաղը լավ լուրերի նույնպես սպասում ենք. վարչապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման ժամկետն ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան տեսակապի միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ նրանք վաղը նոր թեստ կհանձնեն:
«Վաղը լավ լուրերի նույնպես սպասում ենք: Մեր մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման 14 օրը լրացել է, պետք է նրանց նորից թեստավորենք, և նախադրյալներ կան մտածելու, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի և նրանց կվերադառնան իրենց առօրյա կյանքին»,- ասաց Փաշինյանը: