Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը այս պահի դրությամբ 194 է. նոր դեպք չկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ նույն ժամին հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 190 դեպք, ինչից հետո դեպքերի թիվն աճել էր 4-ով:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 194 դեպք:
Ապաքինվել է 2 անձ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել էր, որ վարևկվածների թիվը ավելացել է 4-ով՝ հասնելով 194-ի: Փաստորեն այսօր առավոտյան այդ թիվը մնացել է անփոփոխ: