Իտալիայից մարտի 15-ի ոչ կանոնավոր չվերթի ուղևորները «Զվարթնոց»-ից դուրս են բերվելու հատուկ ելքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալիայից մարտի 15-ին Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները ենթարկվելու են սանիտարակարանտինային հսկողության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով: Այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հավելելով, որ օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։
«Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։
Հարգելի ուղևորներ,
Ձեր չվերթի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին http://zvartnots.aero/»,- ասվում է հաղորդագրության մեջ