ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, կորոնավիրուսով վարակված կնոջը չի հետազոտել․ Դիանա Գասպարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հերքել է տարածված լուրը, թե իր մայրը, ով Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է` հետազոտել է կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի արդեն հայտնի դարձած կնոջը:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Այսպես, ամենայն պատասխանատվությամբ ու մեկընդմիշտ հայտարարում եմ, որ իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, երբևէ նոր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքին՝ այսքան քննարկվող կնոջը, չի հետազոտել: Վերջապես դադարեցրեք այս իրավիճակում մոլորության մեջ գցել հանրությանը և փորձել խաթարել նրանց հավատն առ պետական ու տեղական մարմիններ»,- նշել է Գասպարյանը:

Նա ընդգծել է, որ երեքշաբթի օրն այդ կինը գանգատներով դիմել է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունք, անցել ստուգում բժիշկ-թերապևտի և ռենտգենոլոգի մոտ: «Նրա մոտ անմիջապես ախտորոշվել է թոքաբորբ, նշանների մասին թերապևտը հեռախոսով տեղեկացրել է ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին՝ մայրիկիս (ինֆեկցիոն բաժանմունքի վարչական շենքն, ի դեպ, գտնվում է քաղաքի մյուս ծայրում): Տեղեկանալով ախտանշաններին և այն հանգամանքին, որ քաղաքացին ժամանել է Իտալիայից, մայրս անմիջապես հրահանգել է դիմել Երևանի Նորքի ինֆեկցիոն բաժանմունք»,- գրել է Էջմիածնի քաղաքապետը:

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular