Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին «Օպել»-ը շրջվել է․ 34-ամյա ուղեւորուհին մահացել է

Մարտի 13-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորատուս գյուղի ճանապարհին ավտովթար է եղել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին, «Օպել» ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի գոտում շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը՝ մարմնական վնասվածքներով, իսկ ուեւորուհին՝ 34-ամյա Սյուզանա Գեւորգյանը՝ մահացած վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց:

Նախապատրաստվում են նյութեր:

website by Sargssyan