ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված իրենց 10 զինծառայողների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական, հաղորդում է Fox News-ը:

Բացի այդ աշխատակիցներից, նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է ՊՆ եւս մեկ աշխատակից, ինչպես նաեւ նախարարության ներկայացուցիչների ութ բարեկամներն ու երկու պայմանագրային զինծառայող:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր ԱՄՆ տարածքում ողջ աշխատակազմի համար ուղեւորությունները դադարեցնելու մասին:

Դեռեւս հայտնի չէ՝ կան արդյոք կորոնավիրուսով վարակվածներ Պենտագոնի շենքում:

Հայտնի է միայն Կալիֆոռնիա նահանգի Միրամարում՝ ռազմաբազայում, երկու զինծառայողների վարակվելու փաստը: Նրանք գտնվում են կարանտինում եւ չեն շփվում միմյանց հետ: Կապիտան Մեթյու Գրեգորի խոսքով՝ դա կարող է վկայել, որ կորոնավիրուսը տարածվել է ռազմաբազայի ներսում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular