ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում կորոնավիրուսով վարակված 7 պացիենտի մոտ թոքաբորբ է հաստատվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում կորոնավիրուսով վարակված 7 պացիենտի մոտ թոքաբորբ է հաստատվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 դեպք: Բոլոր վարակվածները Վրաստանի քաղաքացիներ են, նրանցից երկուսը վարակվել է Իրանի, մեկը՝ Իսպանիայի տարածքում: Պացիենտներից շատերը եղել են Իտալիայում, եւ նրանց ընտանիքների անդամները վարակվել են արդեն Վրաստանի տարածքում: 25 պացիենտից 3-ը գտնվում է Սաչհերե բուժկենտրոնում, մյուսները՝ ինֆեկցիոն հիվանդանոցում:

Մարինա Էզուգբայայի խոսքով՝ բոլոր պացիենտները կրծքավանդակի ՀՏ են անցել, եւ նրանցից 7-ի մոտ թոքաբորբ է հաստատվել: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

«Մենք եւս մեկ անգամ կրկնում ենք, որ բոլոր պացիենտների մոտ հիվանդությունը կարող է զարգանալ առաջին օրից մինչեւ վարակման 13-րդ օրը: Այդ 13 օրը հաղթահարելուց հետո պացիենտի վիճակը կայուն կլինի: Դա նշանակում է, որ մենք աստիճանաբար կհետեւենք ապաքինման միտմանը»,- հայտարարել է Էզուգբայան:

Այժմ բժիշկների հսկողության տակ է մնում 58 մարդ: 245 քաղաքացի, որոնց մոտ հիվանդությունը չի հաստատվել, հատուկ գոտիներում գտնվում է երկշաբաթյա կարանտինի մեջ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular