ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեւոն Արոնյանի կնոջ վիճակը կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաուլիի վիճակը կայուն ծանր է, կենսական նշանակության օրգանները վնասված չեն: Այս մասին NEWS.am-ին ասաց  «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչը` նշելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Գիտակցությունը պարզ է, շնչառական ապարատ միացված չէ, կինը վերջույթների վնասվածքներով է տեղափոխվել բժշկական կենտրոն»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: 

Ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular