ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է միակ մայրցամաքը, որը խուսափել է կորոնավիրուսի վարակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միակ մայրցամաքը, որտեղ չեն գրանցվել կորոնավիրուսով վարակման դեպքեր, Անտարկտիդան է։ Այս մասին են վկայում Ջոնս Հոփկինսի համալսարանի նախագծի տվյալները, հայտնում է Lenta-ն։

Ինտերակտիվ քարտեզի համաձայն, որի վրա իրական ժամանակի ռեժիմով գրանցվում են վարակման դեպքերը, Անտարկտիդայում ոչ ոք COVID-19-ով հիվանդ չէ։ Մայրցամաքում ապրում է մի քանի հազար մարդ՝ բեւեռային կայանների աշխատակիցներ։

Վերջին տվյալների համաձայն, աշխարհում ավելի քան 153 000 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Մահացածների թիվը ավելի քան 5700 է, ավելի քան 72 500 մարդ բուժվել է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular