Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ. Արսեն Թորոսյան

Նախարարը կոչ արեց տանից դուրս չգալ, հնարավորության դեպքում հետաձգել…

Չեմ բացառում, որ Էջմիածնի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի հետ շփված և մեկուսացված համաճարակաբանական խմբից նոր դրական դեպքեր լինեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով մեկուսացման պայմաններին՝ նա նշեց, թե մեկուսացվող անձինք պետք է պարտադիր սերտ շփված լինեն արդեն հաստատված կորոնավիրուս ունեցող ունեցող անձի հետ:

 «Գրեթե բոլոր շփվածներին հայտնաբերել ենք, աշխատանքները շարունակվում են: Պացիենտներից 14-ն իրենց լավ են զգում, մեկի մոտ կա թոքաբորբ: Այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ»,-նշեց նա:

Նախարարը կոչ արեց տանից դուրս չգալ, հնարավորության դեպքում հետաձգել հանրային միջոցառումների, շփվել ընտանիքի անդամների հետ` օգտագործելով առիթը: 

website by Sargssyan