ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը. այս պահին Էջմիածնում կա 100 մեկուսացված մարդ. Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը. ընդհանուր առմամբ այս պահին Էջմիածնում կա 100 մեկուսացված մարդ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիներից շատերը պնդում են, որ լավ են զգում իրենց, սակայն նշեց, որ Արդարադատության նախարությանը փոխանցելու է, որ նման դեպքերում կարողանան պարտադրել քաղաքացիներին, որպեսզի ստուգում անցնեն։

«Ես հիմա հետահայաց վերլուծում եմ մեր գործողությունները և ասում՝ գուցե ինչ-որ բան այնպես չենք արել, բայց երբ իրավիճակին ծանոթանում եմ, հասկանում եմ, որ ըստ էության՝ մեր պոտենցիալ ոչ մի գործողություն այս իրավիճակի վրա չէր կարող ազդել, որովհետև էջմիածնեցի կինը Հայաստան է ժամանել փետրվարի 29-ին, այն ժամանակ, երբ մենք դեպք չենք ունեցել։ Առողջապահության նախարարության մոնիտորինգի խմբի բժիշկները նրան պարբերաբար դիմել են, սակայն նա պարզապես թաքցրել է այդ դեպքը»,- նշել է վարչապետը։

Ուղիղ եթերի վերջում Փաշինյանը նաև հիշեցրեց, որ վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսից մահացության միջին տարիքային շեմը 81 տարեկանն է, իսկ Հայաստանում այդ տարիքի վարակակիր չկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular