ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան ութ հազար դեպք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը կորոնավիրուսով վարակման արդեն ավելի քան 8 հազար դեպք է գրանցել, 291 մարդ մահացել է: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն:

«Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 881 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8042-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 54 մարդ, ընդհպանուր առմամբ մահացածների թիվը հասել Է 291-ի»,-գրել է նա Twitter-ում:

Մեկ օրում մահացածների թվի աճն ամենամեծն է դարձել փետրվարի 19-ից ի վեր, երբ Իրանի իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին: Նույն այս տեղեկատվությունը IRINN հեռուստաալիքի եթերում հնչեցրել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular