Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Երեւան-Դիլիջան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 9-ին, ժամը 19:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

website by Sargssyan