Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վթար Դալար գյուղում. կան տուժածներ

Մարտի 7-ին, ժամը 00:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի դիմաց «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լայերդ Ս., ծնված 1989 թ.) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Ստեփան Խ.-ն (ծնված 1992 թ.) և Զոհրաբ Պ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

website by Sargssyan