ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնահրկիզման փորձ արած քաղաքացուն ոստիկանության կենտրոնի բաժնից տեղափոխել են բուժհաստատություն. ոստիկանություն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր՝ մարտի 4-ին, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն ոստիկանության կենտրոնի բաժնից տեղափոխել են բուժհաստատություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հարցին, թե կոնկրետ որ հաստատություն է նա տեղափոխվել, արձագանքեցին, որ չեն կարող այդ հարցին պատասխանել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել:  Նա շշով բենզինը լցրել է իր վրա, սակայն ոստւիկանները կանխե են հետագա զարգացումը եւ ձեռնաշղթաներ հագցնելով տեղափոխել ոստիկանության բաժին:

Տեղում հավաքված ոստիկանները նշել են, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս:

Տեղում հավաքվածները նշել են, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:

Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել մանկահասակ երեխաների աչքի առջեւ. նրանք տեսան, թե ինչպես եք իրենց հորը կռացրած, ձեռնաշղթաներով տանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular