Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մահացել է իլյուզիոնիստ Հմայակ Հակոբյանի մայրը

Մոսկվայում մահացել է օպերային երգչուհի Լիա Հակոբյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի կինը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Նա 88 տարեկան էր: Նրան հոսպիտալացրել էին փետրվարի 25-ին՝ ճնշման կտրուկ անկումից հետո: Լիա Հակոբյանի մոտ ախտորոշվել է շնչառական անբավարարություն: Նա մահացել է Բոտկինի անվան կլինիկական հիվանդանոցում:

Լիա Հակոբյանը մինչ օպերա մտնելը աշխատել է իլյուզիոնիստ Հարություն Հակոբյանի ասիստենտ, որը 86 տարեկանում մահացել է 2005 թվականին: Նրանց որդին՝ Հմայակը վարել է «Առավոտյան փոստ», «Զարթուցիչ» եւ «Բարի գիշեր, փոքրիկներ» հաղորդումները:

website by Sargssyan