Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսն եկավ, ասաց, որ հեղափոխություն չի եղել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Կորոնավիրուսի ուղտը չոքեց նաև Հայաստանի դռանը։ Թվում էր, թե իշխանությունները ժամանակ ունեին նախապատրաստվելու։ Սակայն գրանցված դեպքն ու դրան հաջորդած հասարակական իրարարանցումը ցույց տվեցին, որ մեր պետությունը կանգնած է շատ ավելի լուրջ վտանգի առաջ, քան կորոնավիրուսն է։ Պատերազմ տեսած ժողովուրդը գիտի՝ ինչ անել ռազմական իրավիճակում, ունի ինքնակազմակերպման, պաշտպանություն կազմակերպելու փորձված գործիքներ։

Իսկ ինչպե՞ս վարվի պատերազմի նոր մեթոդների դեմ, որոնց նախկինում չի բախվել։ Կարելի է ասել, որ հանրությունը պետք է ապավինի պետական կառավարման ինստիտուտներին։ Սակայն դրանք կարող են արդյունավետ գործել, երբ կան արժեքներ, որոնք համախմբում են հասարակությանը՝ նետված մարտահրավերին դիմադրելու հարցում։Եթե արժեքները չկան, ապա մարտահրավերին, տվյալ դեպքում՝ կորոնավիրուսին դիմակայելը դառնում է անհնարին, առաջանում է խուճապ, ինչին ականատես ենք լինում Հայաստանում, և մի շարք երկրներում։

Օդանավակայան մտնող պոտենցիալ վարակակիրների նկատմամբ անտարբեր վերաբերմունքը հանցավոր անգործություն է։ Իսկ կառավարության անդամների իրարամերժ հայտարարությունները ուսումնական հաստատությունները փակել-չփակելու վերաբերյալ վկայում են ապարատում առակա խուճապի մասին։ Եթե կորոնավիրուսն այդքան էլ սարսափելի չէ, ինչպես փորձում է հավաստիացնել Առողջապահության նախարարը, ապա ինչու՞ են փակում դպրոցներն ու բուհերը։ Իսկ եթե փակում են, ապա ինչու չեն վերանայում վիրուսի վտանգավորության մասին նախկին գնահատականները։ Այս անհեթեթ վիճակը ապացուցում է, որ կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բարձր ամբիոնից հնչող սուտը չի զսպում իրարանցումը։

Այնպես որ, ավելի լավ է՝ ազնիվ լինել։ Խուճապի պատճառները փնտրելիս հարկ է նկատել, որ Թավշյա հեղափոխության միակ հռչակված թիրախը եղել է և կա նախկինների համակարգը, որն, ըստ հեղափոխության հարթակի՝ գործել է ժողովրդի դեմ, և այս իրավիճակում կթանկացներ գները, կստեղծեր արհեստական դեֆիցիտ։ Եթե կորոնավիրուսի առաջին դեպքի մասին լսելուց հետո մարդիկ զանգվածաբար դատարկում են խանութներն ու դեղատները, դա նշանակում է, որ նրանց թվում է, թե հեղափոխություն չի եղել։ Եվ ինչպես նախկինում, հիմա էլ՝ օրինաչափորեն, պիտի թանկանան մթերքն ու դեղամիջոցները։

Կորոնավիրուսի առաջացրած ընդհանուր խուճապը ոչ թե նվազեցնում է մարդկային կորուստներն, այլ բազմապատկում, ինչպես նաև՝ չնախատեսված ծախսերի տակ է գցում պետությանն ու հարկատուներին։ Խուճապն առաջանում է, երբ քաղաքացին չգիտի՝ ինչ անել։ Իսկ չգիտի, որովհետև չկան, արմատավորված չեն այն հիմնարար արժեքները, որոնք, տեսականորեն, հանգեցրել են թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը և այսօր առաջնորդում են մեզ։ Միգուցե հեղափոխություն չի՞ եղել։

Թաթուլ Մկրտչյան

 

Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք
Ամենադիտված