ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղջիկը հինգ տարի շարունակ բրինձ և կծու պղպղեղ է կերել, հյուծվել և մահացել

Չինաստանի Գույյան քաղաքում մահացել է 24-ամյա մի աղջիկ, որը անընդհատ անբավարար սնուցման պատճառով կորցրել է 22 կիլոգրամ: Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը:

Վու Հուայանը ծնվել է 1995 թ. գյուղական աղքատ ընտանիքում: Երբ աղջիկը չորս տարեկան է եղել, մայրը մահացել է:

Վաստակի մեծ մասը հայրը ստիպված է եղել ծախսել հոգեբուժական հիվանդությամբ տառապող կրտսեր եղբոր բուժման վրա: 2013-ին, երբ Վու Հուայանը 18 տարեկան էր, նրա հայրը նույնպես մահացել է: Դրանից հետո նա և իր եղբայրն ապրել են ամսական 300 յուան պետական նպաստով և կրթաթոշակով, որը  աղջիկը ստացել է պրոֆտեխուսումնարանում:

 

Գրեթե ամբողջ գումարը ծախսվել է կրտսեր եղբոր բուժման վրա, և աղջիկը թերսնվել է: Հինգ տարի շարունակ  Հուայանը կերել է բացառապես խաշած բրինձ և կծու չիլի պղպեղ: Թերսնման պատճառով նրա առողջությունը վատթարացել է: 2019 թվականի հոկտեմբերին աղջիկը կշռել է ընդամենը 22 կիլոգրամ և դժվարությամբ է քայլել և շնչել: Հիվանդանոցում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև անբավարար սնունդը առաջացրել է  սրտի և երիկամների լուրջ խնդիրներ:

Այն բանից հետո, երբ նրա պատմությունը տարածվել է լրատվամիջոցներով, չինուհին  գրեթե միլիոն յուան գումարի չափով նվիրատվություն է ստացել: Նոյեմբերին Վու Հուայանի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են մոտ երկու ամիս, բայց չեն կարողացել փրկել աղջկան: Հունվարի 13-ին աղջիկը մահացել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular