Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենահավատարիմ տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների

Կենդանակերպի նշաններով նույնպես կարելի է կողմնորոշվել, թե որ նշանի տակ ծնված տղամարդիկ են ամենահավատարիմները:


Խոյ. Տաք գլուխ և կրքոտ սիրտ
Եթե նա սիրահարվել է, ուրեմն Ձեր բախտը այս փուլում բերել է: Նա ռոմանտիկ է, սենտիմենտալ: Խոյը հակված է վստահել սեփական զգացմունքներին ու զգացողություններին, այնպես որ, կխոստանա ամենն, ինչ կցանկանա կինը: Նա չի շտապեցնում: Խոյը զավթիչ է և նպատակին հասնելուց հետո շատ հեշտորեն կարող է հետաքրքրության նոր օբյեկտ գտնել: Այնուամենայնիվ, հարաբերություններում նա ինքնավստահ է, լավ պաշտպան է, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի հայր ու ավելի պակաս հիանալի սիրեկան: Բայց և այնպես, Խոյին կենդանակերպի նշաններից ամենահավատարիմ ամուսինը կոչել չի կարելի` հաշվի առնելով, որ միշտ ձգտում է նոր զգացողություններ ստանալ:


Ցուլ. Կազանովա չէ և գլուխը կորցնում է հազվադեպ
Ցուլ տղամարդիկ առաջին հայացքից փակ են, բայց զգացմունքները շատ խորն են: Նրանք համառ են, ամեն գնով հասնում են իրենց նպատակին: Եթե նրա աչքերում տեսնեք ցանկություն, հիշեք, որ Ցուլի զգացմունքներն ու ցանկությունները նույնն բանն են: Դա նշանակում է, որ տղան սիրահարվել է: Ձեր բախտը բերել է: Սիրո մեջ Ցուլերը շատ մեղմ են, կրքոտ, հուզիչ: Իսկ եթե Ցուլն ամուսնացել է, նրա ընտրությունը գիտակցված է, սպասում է փոխադարձ վերաբերմունքի և հավատարմության: Այնպես որ, Ցուլին համարձակորեն կարելի է համարել ամենահավատարիմ տղամարդը:


Երկվորյակ. Անկայունությունը կայունություն է
Երկվորյակ տղամարդիկ կատարյալ գլուխկոտրուկ են: Նրանք սառնասիրտ են, հարաբերությունների սկզբում վառ արտահայտվում է կնոջ մասին ամեն ինչ իմանալու և նրան բացահայտելու ցանկությունը: Բայց գալիս է նաև Երկվորյակի մեկուսանալու ու ներփակվելու ժամանակը: Այդ ժամանակ նա ամեն ինչ հստակ վերլուծում է: Եվ եթե տղամարդ Երկվորյակը հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու ու հարմար են, դրանք շարունակվում են, եթե ոչ` հայտնվում են նոր նպատակակետեր: Այդ պատճառով, սովորաբար, նրանք շատ անկայուն են ու հակված են խզել հարաբերությունները: Դա չի նշանակում, որ նրանց հետ չի կարելի կապ ունենալ, պարզապես պետք է իմանալ նրանց բնավորության որոշ յուրահատկություններ:


Խեցգետին. Հիանալի, բայց անհավատարիմ
Առաջին հայացքից ամենավստահելի զուգընկերներից է, հավատարիմ սիրեկան ու ընտանիքի իդեալական տղամարդ է: Իրականում, Խեցգետինները ձգտում են միայն սեփական հարմարությանը: Խեցգետին տղամարդը միշտ ունի պատճառաբանություն և երբեք մեղավոր չէ: Եթե նույնիսկ նրան «բռնացնեն» անկողնում ուրիշ կնոջ հետ, կգտնի 100 պատճառ ու պատճառաբանություն, իսկ մեղավոր դուրս կգա «բռնացնողը»: Խեցգետին տղամարդիկ հարաբերություններում անկարգ են, բայց պատահում են նաև Խեցգետիններ, որոնք դեռ երիտասարդ տարիքից հանդիպում են միայն մեկ կնոջ հետ կամ էլ հավատարիմ են դառնում 35-ից հետո:


Առյուծ. Գազանների արքա՞
Առյուծ տղամարդկանց ամբոխից կարելի է միանգամից առանձնացնել միայն արտաքինով: Նրանք ունեն ամուր կառուցվածք կամ ձգտում են դրան, լավ են հագնվում, սիրում են հաճելի ու բրենդային հագուստ, մատերիալիստ են: Սիրում են նաև նվիրել: Առյուծները կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից են: Բաժանվել Առյուծից կարելի է մի քանի պատճառներով. եթե ձեզ գերադասում եք նրանից, եթե կարիերայում ավելի հաջողակ եք, քան նա, և եթե փորձում եք կառավարել հարաբերությունները: Մնացած հարցերում կարող եք վստահ լինել, Առյուծը հավատարիմ է ու վստահելի:


Կույս. Վստահելի ու պրակտիկ, բայց չգնահատված
Կույս տղամարդիկ այնքան էլ հասարակ չեն: Նրանք չեն սիրում թատերական ներկայացումներ. բանաստեղծություններ պատուհանի տակ ու պարեր չսպասեք: Տղամարդ Կույսերը վերլուծում են ու ուշադրություն դարձնում մանրուքներին, նրանք հիշում են, թե ինչ է հագել կինը, ինչպես է իրեն պահել, ինչ է ասել: Այդպիսի տղամարդու համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ: Նրանք բավական չմահավան են ու տեսակավորող, վախենում են վարակվել ինչ-որ հիվանդությամբ, այնպես որ, պատահական կապեր գրեթե չեն լինում: Կույսերը մի քիչ «ձանձրալի» են, բայց հավատարիմ:


Կշեռք. Արդար, ուշադիր և վստահելի ընկերներ
Կշեռք տղամարդիկ զավթիչներ չեն, նրանք կարող են կոտրվել նույնիսկ կենցաղային հարցերում, երբ իրավիճակն անսովոր է, ու նրանք չեն կարողանում ադապտացվել: Նրանց դուր է գալիս հաճելի լինել, խաղալ: Որպես պատասխան, նրանք ակնկալում են գովեստի խոսքեր, խոստովանություն, հիացմունք: Կշեռք տղամարդիկ սիրում են կայունություն, հավասարակշռություն, հազվադեպ են դառնում հարաբերությունների խզման կամ դավաճանության պատճառ: Իսկ եթե դավաճանում են, ուրեմն, հաստատ, կբռնվեն ու իրենց շատ վատ կզգան:


Կարիճ. Ամենա-ամենասիրեկան
Հենց Կարիճներն են անկողնում լավագույնը: Կարիճ տղամարդկանց հասանելիություն պետք չէ: Ինչքան անհասանելի ու անհասկանալի լինի, այնքան կմեծանա հետաքրքրությունը: Կարիճը երկու բաղկացուցիչ ունի` հոգի ու մարմին: Սովորաբար, նրանք օգտվում են երկրորդից, իսկ հոգուն մուտք ունենալու համար պետք է արժանի լինել դրան: Այս երկու բաղկացուցիչները միշտ կոնֆլիկտ են ստեղծում. հոգին ուզում է հավատարիմ լինել, իսկ մարմինը` ոչ: Կարիճ տղամարդը համարվում է ամենաանհավատարիմ նշանը: Բայց և այնպես, Կարիճներն ամուսնանում են, և եթե դա տեղի է ունենում, նրանք տունը պահպանում են, ինչպես ամրոցը:


Աղեղնավորը Աֆրիկայում էլ է Աղեղնավոր
Անունը շատ համահունչ ու հարմոնիկ է հնչում այն կրողի հետ: Աղեղնավոր տղամարդիկ ամբողջ կյանքում փորձարարություններ են անում, և կարևոր չէ` ինչ կբացահայտի կամ ինչ կստանա արդյունքում, կարևորը ընթացքն է: Նրանք ուզում են փորձել ամեն ինչ: Բայց և այնպես, Աղեղնավորների երկու տեսակ կա. մի տեսակն իր սեքսուալ էներգիան ուղղում է դեպի ստեղծագործական աշխատանքը, ստեղծարարությունը, մյուս տեսակի Աղեղնավորներն էլ դառնում են իրական դոնժուաններ: Այդպիսի Աղեղնավորների համար սերը սպորտ է, խաղ, արկածախնդրություն: Այս Աղեղնավորներն ամուսնանում են, երբ հասկանում են, որ իդեալական զուգընկեր չկա, և պետք է բավարարվել եղածով:


Այծեղջյուր. Այ սա իրական կայունություն է
Այծեղջյուրները սիրահարվում են շատ դժվար, բայց շատ խորը: Այծեղջյուրը լավ չի կարողանում արտահայտել իր սերը, նրանք ռոմանտիկ չեն, բայց դա չի խանգարում ստեղծել ամուր հարաբերություններ: Եթե Այծեղջյուրը սիրում է կնոջը, կարելի է միանշանակ վստահ լինել, որ չի դավաճանի, իսկ ամուսնալուծությունից կհրաժարվի: Այծեղջյուրին պետք չէ նվաճել բաց հագուստով կամ հրաշք դիմահարդարմամբ: Նրանք պահպանողական են և դասական հագուստն ավելի կգնահատեն, քան ծաղրածուի հագուկապը: Այծեղջյուրն ամուսնական կյանքում պրակտիկ է, պահպանող ու աշխատասեր: Այդպիսի վերաբերմունք նա պահանջում է նաև զուգընկերուհուց:


Ջրհոս. Ազատությունը ամեն ինչ է
Ջրհոսները սովոր չեն խնդրել, այնպես որ, առաջին քայլը չեն անի: Արե՛ք առաջին քայլը, և նա կգա ընդառաջ: Ջրհոսները հաճախ միասեր են, այդ պատճառով ամուսնության մեջ հավատարիմ են: Նրանք վստահում են իրենց զուգընկերուհուն, չեն վերահսկում նրանց ու հաճախ գնում են փոխզիջման: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, Ջրհոսները հաճախ են ամուսնալուծվում: Դա տեղի է ունենում, քանի որ զուգընկերը կարծում է, թե Ջրհոսը ուրիշների համար անում է ավելին, քան իր համար: Ջրհոսը կարող է գնալ, երբ հասկանա, որ իրեն «կապել են տանը»: Միևնույն ժամանակ, նա հետընթացի երկար պլան է գծում, բայց ամեն ինչ ստացվում է շատ արագ, ինչպես ասում են` «հողաթափերով գնում է հացի ու էլ չի վերադառնում»:


Ձուկ. Բարի, փափուկ, երազկոտ ու հասկացող
Սերը Ձուկ տղամարդկանց այցելում է աննկատ ու լուռ, ժամանակի ընթացքում հասունանում է ու զարգանում: Նրանք կարող են կարդալ բանաստեղծություններ, պատուհանի տակ սերենադներ երգել: Բայց, ինչպես գիտենք, մեդալն ունի երկու կողմ: Երկրորդ կողմն այն է, որ բարձրագոչ զգացմունքների, էմոցիաների փոխարեն Ձկները հաճախ բացառապես ընտրում են սեքսուալ հաճույքը: Ամուսնության մեջ Ձուկ տղամարդիկ ամենանվիրվածն են ու հավատարիմը, ընտանիքի համար ամեն ինչ անում են:

Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ Վարչապետի աշխատակազմՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելՍլովակիայի վարչապետին մտցրել են արհեստական կոմայի մեջ. նրա վիճակը ծանր է․ Սլովակիայի ներքին գործերի նախարարՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՀիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք․ վաղը նույնպես կազմակերպելու ենք ակցիաներ․ Բագրատ ՍրբազանՎրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի մեկի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆՑանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ ՍրբազանՍուրբ պատերազմ է, պետք է հաղթենք. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած տղաները միացել են սրբազան շարժմանը (տեսանյութ)Էս մարդու որդիների ճամբարը խառնվել է իրար, մենք մեր գործողությունների մասին դեռ կխոսենք. Սրբազան (տեսանյութ)Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանությունՍնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան ՈսկանյանՍրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն»ԶՈՒ-ում հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ«Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ Գասպարյան«Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջևՄեկ անձի շուրջ ընդհանուր համախոհություն գոյություն ունի․ Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՎաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ)Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ ենՓաշինյանը ոստիկաններով շրջապատված Օպերայում խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ)Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը` բառիս բուն իմաստով. Սրբազան (տեսանյութ)Կանադայում տեղի ունեցածը շատ նուրբ հարց է, չեմ ուզում արծարծել․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի թեմի հետ կապված լուրերի մասինԻնչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Դանիա. մանրամասները` ըստ քաղաքագետիԷս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Թանգարանների գիշեր»-ը մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըԱմբողջ ՔՊ-ն տակից մեզ հետ աշխատում է, հատկապես` Գագիկ Մելքոնյանը. Սրբազան (տեսանյութ)Հայտնի բժշկին ինձ հետ ողջագուրվելու համար ազատել են աշխատանքից, ամոթ. Սրբազան (տեսանյութ)Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակիցՏեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՆիկոլն իր իշխանությունն ատամներով պահելու է, ժողովրդի ճնշումը պետք է ավելանա. Շարմազանով (տեսանյութ)Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավԱդրբեջանը որևէ հիմք չունի սովետական սահմաններ պահանջելու. ԱլավերդյանՈստիկանները զինված են արցունքաբեր գազով Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կարևոր․ մետրոյի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Ծեծկռտուք «Դվին» հյուրանոցային համալիրի մոտ ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանցԱսում են՝ հանեք հաճախորդներին, մարդիկ էլ ասում են՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ, հո ուժով չե՞նք հանելու (տեսանյութ)Տավուշում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ)ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար) Վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են
Ամենադիտված