ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը արթնանալուց հետո

Միջինում ամեն անկողնու մեջ 1,5 միլիոն մանրէ է ապրում, որոնք սնվում են մեր մաշկի մահացած բջիջներով: Սրանք այնքան փոքր են, որ առանց միկրոսկոպի Դուք երբեք նրանց չեք տեսնի: Նրանց բնակվում են մեր անկողիններում և առաջացնում են ալերգիա փոշուց, անգամ երբեմն էլ ծանր հիվանդություններ:
Երբ մենք քնած ենք և քնի ժամանակ փոխում ենք մեր դիրքը, մեր մաշկից անջատվում են մահացած բջիջները: Եվ դա այդ մանրէների համար իսկական տոն է:
Առավոտյան, երբ գնում եք աշխատանքի և չեք հավաքում անկողինը, սպանում եք նրանց մեծամասնությանը: Այս մանրէները տանել չեն կարողանում թարմ օդն ու արևի լույսը:

 

Մենք գիտենք, որ այս մանրէները կարող են փրկվել եթե խոնավ միջավայրում են գտնվում, քանի որ դուք քրտնում եք երբ քնած եք: Թարմ օդը նշանակալից է իրենց համար, – ասում է Սթիվեն Փրետլավը Քինգստոնի համալսարանից:
Ամեն ինչ հեշտ է, Դուք չեք հավաքում անկողինը և խոնավությունը գոլորշանում է, իսկ մանրէները սատկում են:
Մասնագետները խորհուրդ են տալիս անկողինը հավաքել ոչ թե վաղ առավոտյան, այլ երեկոյան, երբ կգաք տուն աշխատանքից: Այդժամ արդեն մանրէների մեծամասնությունը սատկած կլինի:
Այսինքն անկողինը չհավաքել սիրող մարդիկ կարող են ուրախանալ այս հոդվածով: Իսկ մինչ այդ մենք սպասում ենք, որ գիտնականները հետազոտություն անեն, թե ինչու տունը փոշեկուլով հավաքելը պետք է հաջորդ օրվան թողնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular