ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրհոսներ, այն, ինչին դուք այսօր ձգտում եք, կհասնեք․ փետրվարի 24-ի աստղագուշակը

Խոյ։ Քիչ ջանք ու եռանդ չի պահանջվի ձեզնից, որպեսզի այսօր դրական արդյունքներ ապահովեք աշխատավայրում: Հատկապես պետք է հիշեք, որ այսօր շատ եք շփվելու այն մարդկանց հետ, որոնք ամենեւին էլ չեն կարող ձեզ դաշնակից համարվել: Պետք չէ գործողություններում շտապողականություն ցուցաբերել: Զգացմունքային դաշտում ձգտեք պահպանել հավասարակշռությունը:

Ցուլ։ Ժամանակ մի վատնեք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Խոսակցությունները սնամեջ կլինեն եւ որեւէ դրական արդյունքի չեն բերի: Խոսքերի իսկությունն ամրապնդեք գործերով․ այդպես ավելի մեծ հաջողության կհասնեք: Սիրային հարցերում հնարավոր են դրական տեղաշարժեր:

Երկվորյակ։ Այսօր կհաղթահարեք ձեր դեմ ծառանալիք խոչընդոտները, որոնց հետեւում ձեր առեղծվածային չարակամներն են կանգնած եւ առաջ կշարժվեք: Չզարմանաք, եթե իրադրության վերլուծությունից հետո պարզեք, որ նման չարակամներ կան անգամ ձեր անմիջական շրջապատում: Եթե նույնիսկ անձնապես հասկանաք, թե ով է, ճիշտ մարտավարություն ընտրեք եւ խուսափեք բացահայտ առճակատումից: Դրական կլինեն անձնական կյանքում նկատվող ազդակները:

Խեցգետին։ Էներգետիկ հոսք կզգաք եւ կկարողանաք թարմ ուժերով լուծել օրվա բերած բոլոր խնդիրները: Այժմ կարելի է նաեւ նոր գործեր սկսել: Ուշադրությունը կենտրոնացրեք տան եւ ընտանիքի վրա: Աչքաթող մի արեք նաեւ բարեկամներին: Խուսափեք վեճերից:

Առյուծ։ Օրը հարմար կլինի հատկապես մասնագիտական գործունեության համար: Ակտիվ գործողությունների անցնելուց առաջ նախ հստակ պլան մշակեք ձեզ համար, որպեսզի ըստ այդմ էլ առաջ ընթանաք հետագայում:

Կույս։ Օրն ընդհանուր առմամբ կլինի դրական: Միակ խնդիրն այն է, որ դուք կա՛մ շուտ եք ձանձրանալու եւ ձեզ նետեք արկածների գիրկը, կամ էլ միապաղաղությունից տրամադրության անկում եք ունենալու: Անհանգստանալու կարիք չկա: Ձգտեք ավելի շատ հանգստանալ այսօր եւ հեռու մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Կշեռք։ Լուրջ սխալներ այսօր չեք գործի: Սրանով հանդերձ, սակայն, ամենեւին կարիք չկա, որ վստահեք ամեն մի լսած ինֆորմացիայի: Հատկապես այսօր ձեզ տրված խոստումները համարեք առ ոչինչ, քանի որ դրանք այդպես էլ կմնան միայն գեղեցիկ բառեր: Հիշեք, որ նախ սեփական ուժերի վրա է պետք հիմնվել, ապա միայն՝ խոստումների:

Կարիճ։ Այսօր ամեն բան վեճի առիթ կլինի ձեզ համար: Ուշադիր եղեք հատկապես սիրելիի հանդեպ, քանի որ ձեր բացասական լիցքերի առաջին թիրախը կարող է դառնալ նա, ինչի հետեւանքով կփչանան հարաբերությունները, ընդ որում՝ տեւականորեն: Նոր ծանոթությունների հավանականությունը մեծ է: Ուշադիր եղեք եւ փորձեք օրվա հնարավորությունները ձեռքից բաց չթողնել:

 

Աղեղնավոր։ Այս փուլում ձեզ հատկապես անձնական հարցերը կհետաքրքրեն: Շատ բան ձեզանից ու ձեր բռնած կեցվածքից է կախված: Ավելի համբերատար եղեք շրջապատի նկատմամբ եւ սեփական կարծիքը շրջապատին մի պարտադրեք: Գոռոզամտությունը զսպեք եւ օրը կանցնի հաճելի կերպով:

Այծեղջյուր։ Հնարավորություն կունենաք այսօր բավական նկատելի ֆինանսական հաջողությունների հասնելու, սակայն կա մի նախապայման՝ պետք է ռիսկի դիմեք: Առաջնահերթություն եք տալիս եկամուտ խոստացող գործերին: Սիրային հարցերը եւ մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներն այսօր ձեզ համար երրորդական պլանում են: Երեկոյան խորհուրդ է տրվում լինել մաքուր օդում եւ ամփոփել օրվա արդյունքները միայնակ:

Ջրհոս։ Այն, ինչին դուք այսօր ձգտում եք, կհասնեք, սակայն մաքառումների գնով: Զերծ մնացեք խոշոր գնումներից, այլապես ֆինանսական ֆոնը կմռայլանա: Օրը հարմար է անձնական հարցեր կարգավորելու համար: Հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

Ձկներ։ Առավել բարենպաստ է օրվա սկիզբը, երբ կարող եք միանգամից մի քանի գործով զբաղվել: Հնարավոր է՝ առողջական հարցեր ի հայտ գան, եւ ստիպված դիմեք բժշկի օգնությանը: Ի դեպ, եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, ապա այսօր դրանք իրենց զգացնել կտան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular