ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը ԽԵԼԱԳԱՐՎՈՒՄ Է, եթե անում եք այս 6 բաները

Մեր օրերում աղջիկները երբեմն չեն հասկանում, թե ինչ է իրենց կողքի տղան ուզում հարաբերություններից:  Ժամանակակից տղաներն իսկապես հակասական են, հաճախ` անհասկանալի: Ինչ են, այնուամենայնիվ, նրանց պետք:

Իրեն հերոս զգալ: Տղաներն ուզում են ուժեղ լինել ու թվալ: Իհարկե, երբ նրանք, օրինակ, գրիպ են ունենում, մոռանում են այդ մասին))) Բայց դա, ինչպես ասում են, բոլորովին այլ թեմա է: Իրենց կյանքի մեծ մասը տղաները ձգտում են ուժեղ ու ինքնավստահ լինել, որպեսզի նրանցով հիանան ու հպարտանան: Այնպես որ աղջիկներ, ժամանակ առ ժամանակ հիշեցրեք ձեր ընկերներին, թե որքան խելացի, համարձակ, հմայիչ են նրանք:

Առանց վիրավորանքների հարաբերություններ: Տղաները տանել չեն կարողանում, երբ մենք անդադար խոսում ենք, բողոքում, փորձում նրանց որևէ բան հասկացնել: Նրանք պարզապես խուսափում են այդ ամենից` հաճախ շրջանցելով մեզ համար այդքան կարևոր թեմաները: Նրանք կարող են նույնիսկ չնկատել այն ամենն, ինչի մեջ մենք այդքան շատ ենք խորանում: Նրանց դուր չի գալիս, երբ մենք նեղանում ենք, վիրավորվում, անդադար խոսում կամ, ընդհակառակը, սկսում լռել:

Ունենալ սեփական կյանք: Անձնական տարածք բոլորիս է հարկավոր: Բայց այնպես է ստացվել, որ տղաներն ավելի անկախ մարդիկ են, նրանց ճնշում են մշտական զանգերն ու նամակները,  անդադար վերահսկումը…

Աջակցություն: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է նրա փոխարեն որոշումներ ընդունես: Մի ստանձնիր այդ պարդ պատասխանատվությունը, հավատա, դա առաջին հերթին հենց քեզ պետք չէ: Տղաները միշտ ուզում են իմանալ, որ կարող են քեզ հետ խոսել, որ դու կհասկանաս, կգնահատես և այդպես շարունակ…

Հավատարմություն: Սա, թերևս, ամենակարևորն է: Այս մասին չարժե նույնիսկ երկար-բարակ գրել: Տղաները պետք է վստահ լինեն, որ իրենց հավատարիմ են:

Սեքս: Ուր` առանց դրա: Դա բնական ու նորմալ է: Աննորմալ է դառնում դա միայն այն դեպքում, երբ նրան այլևս ուրիշ ոչինչ պետք չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular