Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կույսեր, այսօր դուք չեք մնա աննկատ․ փետրվարի 23-ի աստղագուշակը

Խոյ։ Այսօր արժե ժամանակավորապես կտրվել սեփական խնդիրներից և զբաղվել ուրիշների խնդիրների լուծմամբ։ Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, դա օգտակար կլինի ոչ միայն շրջապատին, այլև հենց ձեզ: Վատ օր չէ շփումների համար, այդ թվում և՝ այնպիսի մարդկանց հետ, ում հետ ժամանակին չէիք կարողանում լեզու գտնել: Աճում է ձեր ստեղծագործական ներուժը, ձեր նոր գաղափարները լավն են, և շրջապատը դա գնահատում է: Օրվա երկրորդ կեսն առավել հարմար է կենտրոնացում և ճշգրտություն պահանջող գործերի համար: Ավելի լավ է ինքնուրույն գործել, քանի որ արժանի օգնականներ միանգամից գտնելը հեշտ չի լինի:

Ցուլ։ Օրվա առաջին կեսին պետք է զգուշավորություն դրսևորեք։ Սա լարված ժամանակահատված է, երբ սխալ թույլ տալը շատ հեշտ է, իսկ ահա դրանք միանգամից ուղղելը դժվար թե ստացվի: Դուք նյարդայնանում եք մանրուքներից և չեք փորձում զսպել ձեր էմոցիաները, իսկ շրջապատին էլ ձեր վարքագիծը ագրեսիվ է թվում: Սակայն ժամանակի հետ բարենպաստ միտումների ազդեցությունը կուժեղանա և երեկոյան կհասնի իր գագաթնակետին: Դրանից պետք է օգտվել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները հարթելու նպատակով: Կարելի է ռոմանտիկ ժամադրության գնալ կամ խոստովանել սեփական զգացմունքները սիրելի մարդուն:

Երկվորյակներ։ Այսօր ստիպված եք լինելու զբաղվել այնպիսի գործերով, որոնք կնախընտրեիք հանձնարարել մեկ ուրիշի: Ցավոք, այսօր դուք քիչ օգնականներ ունեք, իսկ նրանք, ովքեր ձեր կողքին են, չեն վայելում ձեր վստահությունը: Մյուս կողմից էլ՝ այն ամենն, ինչ ինքնուրույն եք անում, իրոք լավ է ստացվում: Օրը հարմար է ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար, և սովորական գործերն էլ դուք ժամանակին ու բարեհաջող կատարում եք շնորհիվ օրիգինալ մոտեցման։ Օրը մատուցում է անսպասելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Ճիշտ է, դուք միշտ չէ, որ ըստ արժանվույն եք արձագանքում նոր մարդկանց, ճիշտ գնահատում նրանց առաջին հայացքից:

Խեցգետին։ Այսօր ձեզ սպասում է ազդեցիկ անձի հետ դիմակայություն: Թշնամին ոչ միայն ուժեղ է, այլև նենգ, և նրա հետ պայքարից խուսափելն անհնար է: Այնպես որ, ավելի լավ է հավաքեք ուժերը և փնտրեք հուսալի դաշնակիցների: Մեծ է մանր, սակայն ծայրաստիճան տհաճ սխալների և թյուրիմացությունների հավանականությունը, որոնց պատճառով ձեզ համար կարևոր գործերի ընթացքը դանդաղում է: Չի բացառվում, որ պետք կլինեն լրացուցիչ ծախսեր արդիական հարցեր լուծելու համար: Չգնաք ռիսկի, որքան էլ որ մեծ լինի գայթակղությունը․ օրը լրջագույն զգուշավորություն է պահանջում: Երեկոն անցկացրեք մտերիմների շրջանում:

Առյուծ։ Այսօր կարելի է հաջողության հասնել` իրականացնելով ուրիշների գաղափարները: Բանն այն է, որ ձեր սեփական գաղափարներն այնքան էլ լավը չեն, դրա հետ մեկտեղ էլ դրանք կյանքի կոչելն այնքան էլ հեշտ չէ: Բավական ժամանակ է ձեզանից խլում կենցաղային հարցերի լուծումը, նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու աշխատանքային ժամերին զբաղվել տնային գործերով: Օրվա երկրորդ կեսի էմոցիոնալ ֆոնն անկայուն է, այդ իսկ պատճառով էլ դուք դժվարությամբ կկարողանաք գնահատել կատարվող իրադարձությունները: Դրա համար էլ պետք չէ շտապել եզրահանգումներ անել․ ավելի լավ է սպասել, մինչև իրավիճակը հստականա:

 

Կույս։ Եթե անգամ շատ ցանկացաք, միևնույն է, այսօր դուք չեք մնա աննկատ: Դժվար է ուշադրություն չդարձնել մի մարդու վրա, ում մոտ ստացվում է այն ամենն, ինչին որ նա ձեռնամուխ է լինում: Հնարավոր է շատ գայթակղիչ առաջարկների ստացում, նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրենց ծառայողական կարիերայում միանգամից մի քանի աստիճան վեր բարձրանալ: Օրը հարմար է երիտասարդ մարդկանց հետ շփումների համար, նրանց պատանեկան խանդավառությունը կփոխանցվի ձեզ: Սեփական ուժերի մեջ համոզվածությունը կօգնի լուծել ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի ամենաբարդ հարցեր:

Կշեռք։ Այսօր կարող են իրենց մասին հիշեցնել հին խնդիրները, չի բացառվում, որ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Անսպասելիորեն կարող է պարզվել, որ դաշնակիցները ձեզանից դժգոհ են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ էլ ստիպված կլինեն խզել գործնական հարաբերությունները վաղեմի գործընկերների հետ: Ձեր շուրջը բացահայտ խոսվում և քննարկվում է այնպիսի բաների մասին, որոնք նախկինում քողարկվում էին, և դա ձեզ վրդովվեցնում և անհանգստացնում է: Բարեբախտաբար, իր մասին հիշեցնում է դրական միտումների ազդեցությունը, ինչի շնորհիվ էլ դուք կարողանում եք հայտնվել անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում:

Կարիճ։ Խաբուսիկ, թեթև օր է: Թվում է, թե դուք ի վիճակի եք հաղթահարելու բացարձակապես ամեն ինչ, սակայն իրականում այդպես չէ: Շատ ավելի, քան ձեր հնարավորություններն են, դուք գերագնահատում եք ձեր հմայքը․ այն, ճիշտ է, բավական ազդեցիկ է, սակայն անսահման չէ: Ձեզ համակրում են ոչ բոլոր այն մարդիկ, ում հետ դուք գործ եք ունենում։ Դա պետք է հաշվի առնել և’ գործնական բանակցություններում, թե՛ անձնական բնույթի հարցեր քննարկելիս: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, չեն բացառվում նաև դրանց հետ կապված լուրջ ծախսերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա:

Աղեղնավոր։ Չնայած որ օրն ընդհանուր առմամբ չի կարելի անբարենպաստ անվանել, ժամանակ առ ժամանակ կարող են ծագել լուրջ բարդություններ: Հնարավոր են խնդիրներ շփումներում, որոնք հիմնականում կծագեն ձեր ոչ անկեղծ լինելու, կիսատ ու երկիմաստ խոսելու, ակնարկների հակված լինելու պատճառով: Այսօր ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, կնքել երկարաժամկետ գործարքներ, քննարկել գործնական համագործակցության հեռանկարներ: Անձնական բնույթի խնդիրները կլուծվեն արագորեն, մտերիմ մարդիկ իրենց ուժերի սահմաններում օգնում և սատարում են ձեզ: Օրվա ընթացքում հնարավոր են հաջող գնումներ:

Այծեղջյուր։ Օրվա ոչ բոլոր մտահղացումներն է հնարավոր դառնում իրականացնել այն տեսքով, ինչպիսին դրանք պետք է լինեին ձեր պատկերացմամբ, և դրա պատճառը թաքնված է այն բանում, որ ձեր կյանքին միջամտող մարդկանց և հանգամանքների ազդեցությունը բավական մեծ է և ոչ այնքան բարենպաստ: Երբեմն ձեզ կարծես պատառ-պատառ են անում՝ թույլ չտալով կենտրոնանալ ձեզ համար առավել կարևոր թվացող գործի վրա: Արժե վերանայել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները։ Սա այն պահն է, երբ դրանք կարելի է դրականորեն փոփոխել: Մտերիմների հետ դժվար կլինեն շփումները, սակայն ձեր նախազգացումը ցույց կտա, թե ինչպես վերականգնել ներդաշնակությունը:

Ջրհոս։ Այսօր հնարավոր կլինի հաջողության հասնել, միայն թե մեծ ջանքերի գնով: Սա ձեզ համար ամենաբարենպաստ օրը չէ․ դուք, փոխանակ հանգիստ ու հետևողական գործելու, նետվում եք ձեր առջև խոյացող ամեն մի ամրության վրա` առանձնապես չմտահոգվելով այն մասին, թե կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը: Արժե լսել խելամիտ ու փորձված մարդկանց խորհուրդները․ դա միգուցե կօգնի խուսափել անիմաստ ունայնությունից: Այսօր ձեր լավագույն որակները բավական վառ են դրսևորվում, և պատահական չէ, որ դուք գտնում եք նոր ընկերներ և երկրպագուներ:

Ձկներ։ Սա ամենաթեթև օրերից չէ, սակայն այն զուրկ չէ հաճելի առանձնահատկություններից, որոնցից ամենաառաջնայինն էմոցիոնալ ֆոնի կայությունն է: Դրա շնորհիվ դուք պահպանում եք հոգեկան հավասարակշռությունն անգամ այն պահերին, երբ բացառապես ամեն ինչ ընթանում է ոչ ձեր ուզածով: Հնարավոր է դառնում ինչ-որ վաղեմի ընտանեկան կոնֆլիկտի հարթումը: Օգտվեք բարենպաստ պահից, որպեսզի կարգավորեք ավագ ազգականների հետ հարաբերությունները, լուծեք ընդհանուր ունեցվածքի կամ ֆինանսների հետ կապված հարցեր:

Օդի ջերմաստիճանը կրկին կնվազիՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. մանրամասներ Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ (լուսանկարներ)Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ ԱշոցքումԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներ կիրառելՎրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրաՏեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները. ՀՀ ՊՆՊարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն«Մեր անհամաձայնությունը պիտի հայտնենք սահմանազատման-սահմանագծման այս ապօրինի գործընթացին»․ Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 16։00-ին լինել Օպերային թատրոնի մոտԱՄՆ-ն Ուկրաինան մոտեցնում է ՆԱՏՕ-ին, այնուհետև նրան կմտցնի դաշինքի մեջ. ԲլինկենԱնահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանումԱյս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է․ միայն հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից․ Բագրատ ՍրբազանԵթե Վրաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, նրանք պետք է հարգեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները․ ՄիշելԱյսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում` այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ)Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ ՄարտիրոսյանՎարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. այսօր նա ամենաբարձր վարկանիշն ունի․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակի հետ․ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԶելենսկին զուտ ավատար է, երկիրն այլ տեղից է կառավարվում․ Ուկրաինացի քաղաքական գործիչԵկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը վերահսկողության տակ է վերցրելՑավում եմ, որ ազնվությունը և պարկեշտությունը ներկայացվում է, որպես դասալքություն․ ԱդոնցԽաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցը, կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով, ստացել է ոտքի կոտրվածքՔավության նոխազի փնտրտուքներովՄոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածուՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովՌուս սահմանապահները կմնան Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբըԲացառիկ տեսանյութ․ Բագրատ սրբազանը՝ մետրոյով երթևեկելիս Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ ՇՏԱՊ. «Հայաքվեն» գնում է Գլխավոր դատախազություն Ռուբլին թանկացել էԵ՞րբ կգա մի օր, երբ կմնա մի օր. Աշոտյանի գործով հերթական դատավարությունից հետո Աշոտյանի իսկ բարձրացրած հարցն ուղղվեց Աշոտյանին։ Պատասխանեց․ «Երբ մոտեցնենք այդ օրը։ Այդ օրը կախարդական օր չէ, այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով է գալիս, ազնվությամՄեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեկան խաղադրույքի դեմ կարելի է պայքարել նաև խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է. Աշոտյան «Բիրտ ուժ». ինչը չի տեսնում ՆԳՆ խոսնակը, փաստում է իրավապաշտպանըԺամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 63 մասնակից Բաքվի դատարանը երկարաձգել է ապօրինի բանտարկված Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Հայտնաբերվել է սառը զենք․ քրեական հետապնդում է հարուցվել Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզումԱնձրև,կարկուտ,ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանի կողմից հայկական պետականությունը քանդելը. ինչո՞ւ է Ռուսաստանը զորքերը դուրս բերումՀայտնի է ում անունն են տալու Մելիքյանները իրենց փոքրիկինՈւկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ) Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներինՈստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Ալիևը նոր հայտարարություն է արել
Ամենադիտված