ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աչքերի հետ կապված 10 խնդիր, որոնք վկայում են առողջական խնդիրների մասին

Աչքերը կարող են շատ բան պատմել առողջական վիճակի մասին: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ հարկավոր է ուշադիր լինել աչքերի նկատմամբ՝ խնդիրները վաղ հայտնաբերելու և բարդությունների զարգացումը թույլ չտալու համար:

 

Սպիտակ հետքեր: Եթե կոնտակտային լինզաներ եք կրում, և եղջերաթաղանթին սպիտակ հետքեր են առկա, խնդիրը կարող է վարակը լինել, որն առաջանում է օտար մարմնի ազդեցեության հետևանքով: Եթե դա ուղեկցվում է ցավով և բորբոքմամբ, դիմեք մասնագետի օգնությանը:

Աչքի ջղային ցնցում: Այս խնդրի մեղավորը սթրեսն է: Փորձեք ազատվել բացասական էմոցիաներից, հանգստացեք:

Փառ: Սա կարող է տեսողության վատացման պատճառ դառնալ, բայց եթե տեսողության վատացում առկա չէ, խնդիրը կարող է դիաբետը լինել:

Սպիտակ շրջանակ: Այս խնդիրը կարող է վկայել խոլեստերինի մակարդակի բարձրացման մասին: Հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ պատճառը պարզելու և հետագա անելիքները որոշելու համար:

Աչքերի չորություն: Աչքերի մշտական չորությունը կարող վկայել չոր աչքի համախտանիշի մասին: Խնդրից խուսափելու համար հարկավոր է արհեստական արցունք օգտագործել, հատկապես, եթե աշխատանքը համակարգչի հետ է կապված:

Դեղին հետք: Սա կարող է արևի ճառագայթների ազդեցության հետևանք լինել:

Աչքերի դեղնածություն: Աչքերի դեղնածությունը կարող է վկայել բիլիռուբինի մակարդակի բարձրացման մասին: Այդ դեպքում նկատվում է նաև մաշկի դեղնություն: Հարկավոր է դիմել մասնագետի:

Աչքերի արցունքոտում: Սա կարող է համակարգչի, գադջեթների երկար օգտագործման հետևանք լինել:

Արյուն: Արյունազեղումը կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ՝ մշտական լարվածություն, մրսածություն և այլն:

Այտուցվածություն, կարմրածություն: Եթե այս նշանները քորով ու գրգռվածությամբ չեն ուղեկցվում, ամենայն հավանականությամբ, խնդիրը գերհոգնածությունն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular