«Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի դերասան Էդգար Իգիթյանն ամուսնացել է նախորդ ամռանը։
Էդգարը, որը միշտ ասում է, որ երջանիկ է, քանի որ գտել է իրական սեր, մոտ երկու տարի ընկերություն անելուց հետո կնության առավ Լուսինե Չոբանյանին, որը մարզասրահներից մեկում աշխատում է որպես մարզիչ։
Թեև դերասանը շատ ակտիվ է Ինստագրամում, սակայն կնոջ հետ շատ հազվադեպ է լուսանկարներ հրապարակում։
Եվ այսօր բացառիկ դեպք է, երբ դերասանը լուսանկար է հրապարակել Լուսինեի հետ։
Նույն նկարը իր էջում հրապարակելով՝ Լուսինեն մակագրել է՝ My all.