ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ տպավորությամբ՝ Տիգրան Ուիրխանյանը վաղուց քաղաքական, ինստիտուցիոնալ կապ չուներ ԲՀԿ-ի հետ. Սուրեն Սուրենյանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Սուրենյանցը գրում է.


Իմ տպավորությամբ՝ Տիգրան Ուիրխանյանը վաղուց քաղաքական, ինստիտուցիոնալ կապ չուներ ԲՀԿ-ի հետ ու խմբակյցությունում մնում էր, այսպես կոչված, իներցիայով։ Ուշադիր փորձագետի համար դա տեսանլի, ակնհայտ փաստ էր, ինչպես նաև՝ այն, որ Ուիրխանյանը փորձում է սեփական օրակարգ "խաղացնել", ինչն այնքան էլ սեփական չէ կամ այդպիսին է հարաբերականորեն։ "Սևերի" ու "սպիտակների" հակադրությունից դուրս գործող ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս վիճակը երկար հանդուրժել չէին կարող ու ակնհայտորեն մի օր "բաց" էին թողելու Ուիրխանյանին, ինչը և արեցին։ Այս հարցում դավադրական տեսություններ փնտրելը նույնիսկ ծիծաղելի է, առավել ևս՝ անհեթեթ է, որ մի պատգամավորի հարցն այնքան է կարևորվում, որ հորինվում են ներքաղաքական կոմբիանացիաներ։

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular