Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև-սպիտակ Հայաստանն ապագա չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սև-սպիտակի բաժանումը և ատելության տարածումը չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը։ Հակառակը՝ ստեղծում են հեղափոխական հետցնցումների վտանգ, որոնք կարող են շրջել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և կործանարար հետևանք ունենալ, ինչպես Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։

Ժողովրդավարական երկրում չկա ներքին թշնամի, մարդիկ միմյանց վերաբերում են սիրով։ Այդ աշխարհում մարդիկ տեսակների, դասակարգերի, կաստաների, սևերի և սպիտակների չեն բաժանվում, չկան ցեղի տականք, ժողովրդի թշնամի, կեղտոտ քաղքենի (բուրժուա)։ Դրանք կիրառող ժողովուրդներն այսօր ամաչում են, որ երբեմնի քաղաքական-գաղափարական առաջնորդի դրդմամբ երբևէ այդպիսի հասարակական բաժանումների են ենթարկվել և ատել, կոտորել ու ցեղասպանել են միմյանց։

Համընդհանուր բարոյական նորմն այսօր հավասարությունն է։ Մարդը բարձրագույն արժեք է, անկախ ծագումից, սեռից, դավանանքից, համոզմունքից, մաշկի գույնից և այլն։ Եվ մարդու կամ մարդկանց խմբի հասցեին վիրավորական արտահայտությունը վիրավորում է ամբողջ ժողովրդի ինքնասիրությունը։ Ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հասարակության մի մասին «շնաբարո դուրսպրծուկներ» կամ «ժողովրդի լավատեսությունը ծծող շնագայլեր» անվանելը բողոքի ալիք է բարձրացնում, որովհետև ընկալվում է որպես վիրավորանք ուղղված ոչ թե հասարակության որևէ անդամին, այլ հասարակությանը։ Եթե այդպես չի լինում, ապա պետությունը ժողովրդավարական չի, կամ այդ բնորոշումները ժողովրդին չեն ուղղված, այլ ինչ-որ հորինված երկրի հորինված արարածներին։

Ցանկացած աշխատանք ու գործ որոշակի սևեռում է պահանջում։ Եթե հմտությունն ու գիտելիքը բավարար չեն, ուղենշային բարոյական նորմ և արժեք չկան, ապա սևեռման միակ գործիքը մնում է ատելությունը։ Երբ քաղաքական գործիչը չունի բավարար գիտելիք, կամք առաջադրված խնդիրը լուծելու համար և վախենում է, որ կձախողվի, ապա դիմում է վիրավորանքի, գեներացնում ատելություն, որ սևեռվի խնդրի ուղղությամբ և իր վրա սևեռի լսարանը։

Հանրաքվե լինում է շատ երկրներում։ Եվ ընտրության հարց է ոչ միայն հանրաքվեին «այո» կամ «ոչ» ասելը, այլ դրան գնալու ընթացքը։ Եթե այն ընթանում է ատելության մթնոլորտում, սև-սպիտակի, տեսակի, տականքի և հակաքաղաքկրթական նմանատիպ բաժանումներով, ապա այդ ընտրությունը ժողովրդավարական չի համարվում և վիճարկվում վաղ թե ուշ։ Սա նկատի ունենալով, պետք է հրաժարվել հիստերիկ հեղափոխականությունից, առաջնորդվել ժողովրդավարական բարոյական նորմերով, ընտրել արժեքահեն պետականավարման ընթացք և, ամենակարևորը՝ հարգել մարդուն որպես արժեք։

Թաթուլ Մկրտչյան

 

Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ է
Ամենադիտված