Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հա՞վն է սկզբում գոյություն ունեցել, թե՞ ձուն. հարցեր, որոնք մեզ տանջել են մանկուց և դրանց գիտական պատասխանները

«Հարատև» հարցերն այն մասին, թե որն է առաջինը գոյություն ունեցել՝ հա՞վը, թե՞ ձուն, ինչ գույն ունի զեբրը, ինչ հետքեր են հայտնվում աչքերի դիմաց լամպին նայելիս և այն, հետաքրքրում են բոլորին։ Սակայն ոչ բոլորն են տեղյակ, որ գիտությունը դրանց արդեն իսկ պատասխաններ տվել է։

 

Ո՞րն է առաջինը գոյություն ունեցել` հա՞վը, թե՞ ձուն

Գիտնականներն այս հարցի կապակցությամբ երկար ժամանակ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Դարվինի տեսության և ժամանակակից կենսաբանների տեսանկյունից՝ ձուն առաջինն է ի հայտ եկել։ Բանն այն է, որ կյանքն առաջանում է հենց ձվաբջջում և հավն ինքնուրույն չէր կարող հայտնվել աշխարհում։

Ժամանակի ընթացքում հին թռչունը էվոլյուցիայի է ենթարկվել և վերածվել հավի։ Այդ փոփոխությունները կատարվել են ձվում՝ էմբրիոնի փուլում։ Ձվից հավ է դուրս եկել, որը կրկին ձու է ածել։

 

Ի՞նչ հետքեր են հայտնվում աչքերի առջև, երբ նայում ենք լույսին

Դրանք կոչվում են «կույր հետքեր»։ Երբ մեր աչքերին ուղղված է լինում վառ լուսավորում, ցանցաթաղանթի ֆոտոռեցեպտորները ժամանակավորապես լարվում են։ Այսինքն՝ որոշակի ժամանակահատվածի ընթացքում դրանք այլևս չեն կարողանում արձագանքել այլ որևէ բանի, իսկ վարեկանգնումից հետո այդ «հետքերի» շնորհիվ վերարտադրում են մեզ տեսանելի լույսը։

Գիտնականները հորդորում են խավար սենյակից դեպի լուսավորն անցնելիս փակ պահել մի աչքը։ Այդպես Դուք կպատրաստվեք կտրուկ փոփոխությանը, իսկ «կույր հետքերն» ավելի արագ կվերանան։ Ասում են՝ հենց այս պատճառով են ծովահենները նախկինում փակել իրենց մի աչքը։

 

Զեբրը սև՞ է, թե՞ սև ու սպիտակ

Իրականւոմ զեբրաները սև ձիերն են՝ սպիտակ գծիկներով։ Գծիկներն առաջանում են շնորհիվ սելեկտիվ պիգմենտացիայի գենետիկական գործընթացի, և սև գույնը հիմնային պիգմենտն է, իսկ սպիտակ գծերը հանդիսանում են դրա բացակայության արդյունք։

Ի դեպ, բրիտանացի գիտնականները պարզել են, որ սև ու սպիտակ գույները չեն գրավում մոզերին՝ ձիաճանճերին։ Ավելի ուշ կենսաբանները ևս վարկած էին առաջ քաշել, որ գծիկները վախեցնում են գիշատիչներին, սակայն այս վարկածը չդիմացավ քննադատություններին։

 

Ինչու՞ են կատուները հաճախ դեպի դատարկությունը սևեռում աչքերը

Որոշ մարդիկ կարծում են, որ կատուները հաճախ նայում են դեպի դատարկություն, քանի որ վերջիններս ունակ են ուրվականներ տեսնելու։ Իրականում կատուները նման վարքագիծ են դրսևորում այն ժամանակ, երբ նախապատրաստվում են քնի։ Ժամանակի մեծ մասը նրանք անցկացնում են քնի մեջ։

Իսկ եթե կատուն դեպի կողք է նայում, ապա դա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ նա ձայն է լսել կամ հոտ զգացել, որը չի ճանաչել. կատուների զգայարաններն առավել զարգացած են, քան մարդկանցը։

 

Ինչպե՞ս է քամելեոնը փոխում գույնը

Քամելեոնի մաշկում կան բջիջ-քրոմատոֆորներ, որոնք պաունակում են տարբեր պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ սողունը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որը կարող է ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։ Գույնի փոփոխությունը կարող է լինել ջերմաստիճանի, լույսի, խոնավության փոփոխության արդյունք, կամ սովի, ծարավի, վախի արդյունք։ Այս ֆունկցիայի առավելությունը այն է, որ նրանք կարող են ստանալ միջավայրի գույնը և պատսպարվել։

 

Ինչու՞ է տարիքի հետ մեզ թվում, թե ժամանակն ավելի արագ է անցնում

Ըստ ամերիկացի գիտնականների կածիքի՝ ժամանակի ընկալումը սուբյեկտիվ է և կախված է ուղեղի աշխատանքի արագությունից։ Երիտասարդ տարիքւոմ ուղեղն արահ է ընկալում և մշակում ինֆորմացիան, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ ժամանակը դանդաղ է անցնում։ Սակայն հասուն տարիքում արդեն մեր ուղեղը կատարվելիքն առավել դանդաղ է ընդունում, և թվում է, որ ժամանակն արագ է թռչում։

Ֆրանսիացի փիլիսոփա Փոլ Ժանեն ևս վստահ է, որ մեր՝ ժամանակի մասին սուբյեկտիվ ընկալումը կապված է համեմատություններ կատարելու հետ. մենք մտովի համեմատում են ամսվա երկարությունը կամ տարվա ժամանակւ արդեն ապրած կյանքի տևողության հետ։

 
 
Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ»Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ Ալբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԽաղացողները մեքենա չեն․ «Արսենալի» գլխավոր մարզիչը դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Արտակարգ դեպք, ՎարդաշենումՁյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկայում Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Խոշոր վթար՝ ԵրևանումՈ՞վ է uպանության համար ձերբակալվածըԱրքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսիններիԿորեայի ձորի ճանապարհը փակ է երթևեկության համարՄահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզումՎաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. մանրամասներ՝ 42-ամյա կնոջ սպանության դեպքից«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում» «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը. պատմության այս օրը (05 դեկտեմբեր)Անջատումներ՝ նշված հասցեներում Ռուբլին թանկացել էՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի․ «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ» Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ ՓաշինյանՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին
Ամենադիտված